Ռիգայի Հայ առաքելական եկեղեցու ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Ռիգա քաղաքի քաղաքապետարանը ս.թ. օգոստոսի 3-ին ստացել է Ռիգայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կողմից ս.թ. հուլիսի 27-ին ուղարկված տեղեկատվություն տրամադրելու հարցումն առ այն, թե արդյոք ս.թ. հուլիսի 17-ին Լատվիայում բնակվող ադրբեջանցիների կողմից Լատվիայում Ադրբեջանի Հանրապետության դեսպանության առջև (հասցեն` ք. Ռիգա, Ռաինա 2) կազմակերպված բողոքի գործողությունը և երթը արտոնվա՞ծ է եղել Ռիգայի քաղաքային խորհրդի կողմից։
Ի պատասխան հարցման` տեղական ինքնակառավարումը հայտնում է, որ 2020թ. հուլիսի 17-ին Լատվիայում Ադրբեջանի Հանրապետության դեսպանության առջև (հասցեն` ք. Ռիգա, Ռաինա 2) հանդիպում, բողոքի գործողություն կամ երթ անելու վերաբերյալ որևէ դիմում չի ստացվել:
Ռիգա քաղաքի գործադիր տնօրեն` Իվետա Զալպետերե»։
Կարդացեք նաև