Լրահոս
Օրվա լրահոսը

Նպատակն էր՝ ապահովել երեխաների կրթամշակութային ներգրավվածությունը. ամառը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հետ

Օգոստոս 31,2020 12:14

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը Հայաստանում COVID-19 համավարակի կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրության պայմաններում «Ամառային արձակուրդները գրադարանի հետ» խորագրի ներքո ամառվա ընթացքում իրականացրել է մշակութային-կրթական առցանց 12 տարաբնույթ ծրագիր։ Գրադարանի ֆեյսբուքյան էջում արդեն իսկ հրապարակվել է շուրջ 100 առցանց հանդիպում, քննարկում ու տեսանյութ, որոնք ուղեկցվել են նաև ուսուցողական, ինտելեկտուալ, լեզվական խաղերով ու առաջադրանքներով, ուսուցողական մուլտֆիլմերի դիտումներով: Գրքի առցանց քննարկում-ֆլեշմոբերը, «Ուզում եմ իմանալ», «Աշխարհի շուրջ», «Հմուտ ձեռքեր» տեսահոլովակները, «Հետաքրքիր փաստեր շրջակա միջավայրի մասին» և այլ թեմատիկ շարքեր ապահովել են ավելի քան 50 հազար դիտում։

Գրադարանի ամառային նախաձեռնության նպատակն էր՝ ապահովել տարբեր տարիքային խմբերի երեխաների կրթամշակութային ներգրավվածությունը մեկուսացման օրերին՝ կարևորելով վերջիններիս մշակութային կյանքին մասնակցության և մշակութային արժեքներին հաղորդակցվելու իրավունքը: Կրթամշակութային, ուսուցողական և ճանաչողական միջոցառումները նպաստել են երեխաների հետաքրքրաշարժ ու բազմակողմանի ամառային հանգստի կազմակերպմանն ու գիտելիքների հարստացմանը:

Նշենք, որ մարտի 15-ից հետո գրադարանն անցել էր հեռավար աշխատանքների, և մինչ այդ գրադարանի սրահներում իրականացվող կրթամշակութային նախաձեռնություններն ու միջոցառումները տեղափոխվել էին առցանց հարթակ: Համացանցային տիրույթում իրականացվել են բազմաբովանդակ կրթական և մշակութային ծրագրեր` Մանկապատանեկան գրքի և երաժշտության, Ազգային գրադարանային շաբաթները, արևմտահայ գրականությանը նվիրված միամսյակը, արաբական գրականության, Ֆրանկոֆոնիայի օրերը, մայիսյան հաղթանակներին և Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված, ինչպես նաև ընթերցանության խթանմանը միտված ուսուցողական և ճանաչողական միջոցառումներ՝ գրադարանի կողմից պատրաստված գիտահանրամատչելի տեսանյութերով և առաջադրանքներով:

Մարտի 15-ից մինչ այսօր առցանց հարթակում հրապարակված շուրջ 800 ճանաչողական-ժամանցային նյութերը տեսել է 2 միլիոնից ավելի, հավանել` շուրջ 65 հազար 700, դրանցով կիսվել` 12 հազար 400-ից ավելի օգտատեր. հրապարակումների դիտումների թիվը գերազանցել է 570 հազարը:

Ընդգծենք, որ կատարված աշխատանքի արդյունքում ավելի քան երկու անգամ ավելացել է գրադարանի ֆեյսբուքյան էջի հետևորդների և հավանումների քանակը: Այսպես` մինչև մարտի 15-ը էջն ունեցել է 7807 հետևորդ և 7705 հավանում, իսկ արդեն օգոստոսի վերջի դրությամբ համապատասխանաբար`16480 և 15602:

Հիշեցնենք նաև, որ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն այլևս բաց է ընթերցասեր հանրության համար, սակայն արտակարգ դրությամբ պայմանավորված՝ սահմանվել է որոշակի կանոնակարգ գրադարան այցելելու, գրադարանի ծառայություններից օգտվելու համար։

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31