LeParisien ֆրանսիական հեղինակավոր լրատվամիջոցը ս․թ․ օգոստոսի 25-ին անդրադարձ է կատարել ֆրանսիական Դեսին քաղաքում ֆրանսիահայ ցուցարարների և թուրք Գորշ Գայլականների բախումներին և դրանց հետևանքներին։
Հուլիսի 24-ի խաղաղ հանրահավաքին տեղի էին ունեցել հարձակումներ ֆրանսահայ խաղաղ ցուցարարների վրա։ Որի ընթացքում Թուրքիայի դրոշը կրող մի քանի տասնյակ զինված երիտասարդներ հարձակում էին կատարել ցուցարարների ուղղությամբ՝ պատճառելով նյութական վնասներ։ Հարձակումն իրականացնողներն իրենց ներկայացրել էին որպես թուրքական «Գորշ Գայլեր» խմբավորման անդամներ։ Կա չորս ձերբակալված, որոնց նկատմամբ հարուցվել է քրեական գործ, նրանց կազմակերպիչը՝ Ահմեդ Չեթինը, սեպտեմբերի 17-ին կկանգնի դատարանի առջև։
Սա հուլիսի 24ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Հայկական հարցի պաշպանության կոմիտեի՝ (CDCA) նրա դեմ ներկայացրած երկու բողոքներից մեկն է: Երկրորդ բողոքի նշանակետը զինված հավաքի գործողություններն են:
Le Parisien լրատվականի ամբողջական անդրադարձը ներկայացված է հայերեն թարգմանությամբ:
Կարդացեք նաև
Այս գլխացավանք թուրք ծայրահեղականները
Թուրքական ծագմամբ մի ծայրահեղական դատապարտվելու է «ատելություն հրահրելու» համար: Հայ համայնքը երկու բողոք է ներկայացրել հուլիսին տեղի ունեցած ցույցի ժամանակ բռնություն կիրառելու փորձի գործով։
Թուրքական ծագմամբ մոտ 100 երիտասարդներ հարձակվել են ծագումով հայ ֆրանսիացիների վրա, ովքեր բողոքի ցույց էին կազմակերպել ընդդեմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերսկսված հակամարտության:
Ցնցումից կոտրված ցուցանակի լուսավոր տառերն այլևս հուշ են: Ցուցափեղկի վրա սև հետք է, որը երեք տարի Դեսինում (Ռոն) աշխատող Արմանի կարծիքով հրազենի կրակոցի հետևանք է: Մեկ ամիս է անցել, սակայն այս հայազգի տղամարդն այդպես էլ չի հասկանում, թե ինչու հուլիսի 24-ին «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության թուրքական ծագմամբ մի քանի տասնյակ երիտասարդներ իրեն թիրախավորեցին։ «Կոշկակարանոցս միշտ բաց է եղել բոլորի առջև,- ասում է արհեստավորը: Ոչ մեկի հետ խնդիր չեմ ունեցել»:
Բայցևայնպես հուլիսի 24-ին, ժամը 19:00-ի սահմաններում նրա համար ակնհայտ էր, որ Ժան-Ժորես պողոտայով քայլող դիմակավորված և երկաթե ձողերով ու դանակներով զինված երիտասարդները եկել էին հաշիվ մաքրելու: «Չորս-հինգ հոգով դուրս եկանք»,- ասում է Արմանը: «Ուժներս չէր հերիքում։ Ստիպված պատսպարվեցինք խանութում ու սպասեցինք ոստիկանության միջամտությանը»:
Կրակոց և ամբոխի տեղաշարժ
Ի սկզբանե, ինչպես նախապես հայտարարվել էր, տեղի հայ համայնքը մի ամառային հանգիստ երեկո ցույց էր կազմակերպել։ 1915թ․ ցեղասպանությունից հետո առաջին հայրենազուրկ հայերը 1920-ական թթ․ Ազնավուրի թանկագին երկրից հաստատվեցին Լիոնից դեպի արևմուտք գտնվող Դեսինում՝ Փոքր Հայաստանում։ Այսօր 30 000 բնակիչ ունեցող քաղաքում ապրում են ծագումով հայ մոտ 4 000 ֆրանսիացիներ, ովքեր ուշադիր հետևում են իրենց նախնիների երկիրն ալեկոծող աշխարհաքաղաքական ցնցումներին: Հուլիսի 24-ին 600 մարդ հավաքվել էր բողոքելու Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական երկարատև հակամարտության վերսկսման դեմ:
Ատելությամբ սնված և պատմական ահռելի ժխտողականության թակարդն ընկած երիտասարդներ
ԴԱՆԻ-ԿԼՈԴ ԶԱՐԹԱՐՅԱՆ, ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՑՈՒՅՑԵՐԻՑ ՄԵԿԻ ՀԱՄԱԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ,
«Գեղեցիկ հավաք էր, որին մարդիկ մասնակցում էին ընտանիքներով։ Ներկա էին նաև տեղի ընտրված պաշտոնյաները»,- պատմում է Դանի-Կլոդ Զարթարյանը: Սակայն միջոցառումը դեռ չսկսված՝ մթնոլորտը փչացավ երեկոյի հենց սկզբից: Մեղավորը այդ հարյուր թուրք ծայրահեղականներն էին, ովքեր եկել էին խափանելու իրենց երդվյալ թշնամիների միջոցառումը: «Նույնիսկ չգիտեմ, թե ինչ էին անում այնտեղ»,- ընդգծում է Արմանը: Նույնիսկ եթե նրանք իրենց Ադրբեջանի մտերիմներն են համարում, սա իրենց գործը չէ»:
Վկաներն ու տեսանյութերը նրանց բնորոշում են թուրքական դրոշը ձեռքներին, ոմանք դիմակավորված, աջուձախ հայհոյելով և «գնանք, բռնենք հայերին» կոչերով: Մեկ ամիս է անցել, և շուտով այս հակահավաքի պարագլուխը դատապարտվելու է, սակայն հույզերը չեն մարել: «Երբեք նման բան տեղի չէր ունեցել»,- հուշում է մի ցուցարար, ով չցանկացավ ներկայանալ: Առաջին անգամ է, որ վախ զգացի…»: Երբ առաջին բանախոս Սառա Տանզիլլին սկսեց խոսել, կրակ արձակվեց: Դրանից հետո ամբոխը տեղաշարժվեց: «Սկզբում չէի հասկանում, թե ինչ է կատարվում»,- պատմում է բանախոսը: Նրա ամուսինը՝ Րաֆֆին, Հայկական հարցի պաշտպանության կոմիտեի (CDCA) տեղի ներկայացուցիչն է և բողոքի ցույցի կազմակերպիչը: «Սոցիալական ցանցերից տեղյակ էինք, որ իրենց «Գորշ գայլեր» համարող որոշ թուրքեր ակցիա էին կազմակերպում»,- մանրամասնում է նա:
Հավաքի արդյունքում չորս ձերբակալություն
Մինչ այդ դեպքը հայերը բախվել էին բացառապես որոշ առանձին անհատների ճնշումներին: «Միայն ոստիկանական ուժերի շնորհիվ հնարավոր եղավ խուսափել այդ գազազած մարդկանց հարձակումից»,- նշում է Րաֆֆի Տանզիլլին: Վկաներից մեկի տեսանյութում երևում է Ահմեդ Չեթինը։ Նա կոչ էր անում հակահավաք անցկացնել՝ հրամայելով իր հետևորդներին զենքերը նետել, որին հետևեց գետնին բախվող մետաղական առարկաների ձայնը: Վնասվել են մի քանի ավտոմեքենաներ։ Անվտանգության ծառայությունները ստիպված օգտագործել են արցունքաբեր գազ: Թուրքական կողմից ձերբակալվել է չորս անձ, որոնցից մեկը՝ անչափահաս և տեղափոխվել կալանավայր: Ինչպես ժամանակին հաղորդել էր «le Progrès» օրաթերթը, նրանց օգնության հասնելու նպատակով շատերը շտապել էին ոստիկանության բաժանմունք:
«Մենք անհանգստացած ենք,- ասում է Դանի-Կլոդ Զարթարյանը: Գործ ունենք ատելությամբ սնված և պատմական ահռելի ժխտողականության թակարդն ընկած երիտասարդների հետ»: Այդ երիտասարդներն «այստեղ էին եկել ոչ թե կարծիք հայտնելու , այլ ծեծուջարդի համար»,-հայտարարում է Հայկական հարցի պաշտպանության կոմիտեի նախագահ Ժյուլ Բոյաջյանը: Իսկ Դանի-Կլոդ Զարթարյանն ինքն իրեն հարց է տալիս․ «Մինչև ե՞րբ Ֆրանսիան մեզ համար անվտանգ կլինի»:
Ովքե՞ր են Գորշ գայլերը
Օգոստոսի 17-ին Պերոննայում (Էն) ձերբակալված, իրեն «Գորշ գայլեր» շարժման անդամ համարող 23-ամյա թուրք ծայրահեղական Ահմեդ Չեթինը, կդատապարտվի սեպտեմբերի 17-ին՝ «բռնության կամ ռասայական ատելության հրահրման» համար:
Ինստագրամի իր էջում «ֆրանսաթուրք»-ն (Francoturc) այլևս ակտիվություն չի ցուցաբերում: «Բացակայությանս պատճառը կալանքի տակ գտնվելս է»,- նախազգուշացնում է հաշվի օգտատեր Ահմեդ Չեթինը: Իրականում, 23-ամյա երիտասարդը ձերբակալվել է օգոստոսի 17-ին Պերոննա քաղաքում (Էն) «բռնություն կամ ռասայական ատելություն հրահրելու» համար, այնուհետև տեղափոխվել դատական վերահսկողության վայր:
Սա հուլիսի 24-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Հայկական հարցի պաշպանության կոմիտեի՝ (CDCA) նրա դեմ ներկայացրած երկու բողոքներից մեկն է: Երկրորդ բողոքի նշանակետը զինված հավաքի գործողություններն են:
«Կասկած չկա, որ Ահմեդ Չեթինի և նրա ընկերների նպատակը ցուցարարների վրա հարձակվելն էր՝ հայ համայնքի պատկանելության պատճառով»,- գրել է կոմիտեի փաստաբան Շառլ Կոնսինյին:
Ռազմականացված կազմակերպություն
Ըստ մեր տեղեկությունների՝ Ֆրանսիայի ամենակատաղի թուրք ծայրահեղականներից մեկին՝ Չեթինին շատերն են ճանաչում։ Նա տարածքային հետախուզության վերահսկողության տակ է:
Իրապես, նա իրեն համարում է «Գորշ գայլեր»-ի անդամ, ծայրահեղական կազմակերպություն, որ վերստին առաջին պլանում է այն ժամանակ, երբ Ազգայնական շարժում (MHP) կուսակցությունը, որի զինյալ թևն էր, աջակցում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
«Ի աջակցություն ադրբեջանցի եղբայրների» Չեթինը համացանցով մարդկանց էր հավաքագրել այս հակահավաքի համար՝: «Թող կառավարությունը (խմբագրի նշումը. թուրք) ինձ 2000€ և զենք տա, և ես կանեմ այն, ինչ պետք է Ֆրանսիայում թե այլուր»,- բացահայտորեն հայտարարել էր նա: Հուլիսի 24-ի ցույցի տեսանյութերից մեկում նա երևում է մի խումբ տղամարդկանց առջև կանգնած, որոնցից շատերը՝ դիմակավորված, ցուցադրում են «Գորշ գայլեր»-ի հանրահավաքի նշանը․ բութը միջնամատին և մատնեմատին միացրած՝ որպես գայլի գլուխ, իսկ ցուցամատն ու ճկույթը՝ որպես ականջներ :
«[Գորշ գայլերը] շատ թուրքական միությունների իրենցով են արել: Գիտենք, որ ամենուր են և մեզ հետևում են»:
Քրդական համայնքի դեմ բռնությունների վերսկսում
Իբրև Արևմտյան Եվրոպայում գործող ռազմականացված կազմակերպություն, «Գորշ գայլերը» որպես այդպիսին չունեն կազմակերպական կառուցվածք սակայն շատ թուրքական միությունների իրենցով են արել»,-մանրամասնում է հայ ակտիվիստը: Գիտենք, որ ամենուր են ու մեզ հետևում են»: Նույնիսկ Դեսինից առաջ հուլիսի սկզբին, տասնյակ «Գորշ գայլեր» հարձակվեցին Վիեննայի կենտրոնում (Ավստրիա) գտնվող քուրդ ցուցարարների վրա՝ նրանց հասցնելով մեծ վնաս։
Ի դեպ, վերջին տարիներին նրանք կատարել են բազմաթիվ ռասիստական գործողություններ Ֆրանսիայում, որոնք ուղղված են հիմնականում քրդերի դեմ: Բռնությունների այս վերսկսումը հայերը համարում են Թուրքիայի ներքին քաղաքականության անբաժան մասը: «Գորշ գայլերի հավաքը կայացել է Դեսինի Դիթիբ մզկիթի դիմաց»,- նշում է CDCA-ի նախագահ Ժյուլ Բոյաջյանը: Այս մզկիթը, ինչպես անունն է հուշում, Թուրքիայի կրոնական հարցերի նախարարությանը կից երկրպագության վայր է։: Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանատունը մեր հարցմանը չի պատասխանել:
Ահմեդ Չեթինի դատը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին: Ոստիկանական կալանքի տակ գտնվելու ընթացքում նա վկայակոչել է «իր խոսքերը սխալ մեկնաբանելու ի մասին»:
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ