Փարիզում Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող` Կոմիտասի արձանի վրա գրել են «Կեղծիք է»:
Այս առնչությամբ հայտարարություն է տարածել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը, նշելով, թե խստորեն դատապարտում են «Փարիզում Կոմիտաս Վարդապետի արձանի պղծումը, որը ժխտողականության դրսևորում է, մի հուշարձանի, որը նվիրված է Հայոց ցեղասպանության նահատակների, ինչպես նաև Ֆրանսիայի համար զոհված հայերի հիշատակին»: