Ծանրամարտի Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու, գերծանր քաշային Վարազդատ Լալայանը Աբովյան քաղաքում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում մասնակցելով Ուզբեկստանի անկախության տոնին նվիրված օնլայն միջազգային մրցաշարին՝ հաղթեց մրցակիցներին:
Պոկում վարժությունում նա ցույց տվեց 195 կգ, հրում վարժությունում գլխավերեւում պահեց 230 կգ ծանրաձողը եւ երկամարտի 425 կգ արդյունքով նվաճեց ոսկե մեդալը եւ արժանացավ $ 2500 դրամական մրցանակին:
Թե որքան մեծ էր նրա առավելությունը, Վարազդատը միակ ծանրորդը դարձավ այս քաշային կարգում, որը երկամարտում հաղթահարեց 400 կիլոգրամի սահմանագիծը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ