Շախմատի օնլայն օլիմպիադայի եզրափակչում Ռուսաստան-Հնդկաստան մրցամարտի ժամանակ կրկին տեխնիկական խնդիրներ են առաջացել, ինչի հետեւանքով Հնդկաստանի հավաքականին գրանցվել է պարտություն եւ հաղթող ճանաչվել է Ռուսաստանը: Սակայն ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը տեղի է տվել Հնդկաստանի բողոքին ու փորձելով փրկել իր ղեկավարած կազմակերպության հովանու ներքո առաջին անգամ անցկացված մրցաշարի հեղինակությունը, որոշել է հաղթողի ոսկե մեդալներ հանձնել երկու թիմերին էլ:
Սա խիստ խնդրահարույց որոշում է, քանի որ ընդամենը երեք օր առաջ Հնդկաստանի հետ քառորդ եզրափակչի առաջին մրցաշարում իր կամքից անկախ սերվերի հետ կապված նույն խնդրի առաջ էր հայտնվել Հայաստանի հավաքականը, սակայն մեր ընտրանուն անարդարացիորեն պարտություն էր գրանցվել: Այն ժամանակ ՀՇՖ-ի բողոք-դիմումին ոչ ՖԻԴԵ-ն, ոչ նախագահ Դվորկովիչը պատշաճ չարձագանքեցին, ինչի արդյունքում մերոնք բոյկոտեցին օլիմպիադան:
Ստացվում է, որ շախմատի համաշխարհային ղեկավար կառույցը նմանատիպ երկու խնդրի պարագայում ընտրովի մոտեցում է ցուցաբերել:
I guess like always some of are less disconnected that the others #1984
Կարդացեք նաև
— Levon Aronian (@LevAronian) August 30, 2020
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Интересно, им самим не стыдно за свои решения? Или пандемия так повлияла на разум и люди возомнили о себя "всемогущими" сидя за компьютерами 🤮 Устроили из шахмат дешёвый или недешевый шапито, но к сожелению цирк уезжает,а вот клоуны почему то остаются...
— Elina Danielian (@Elinachess) August 30, 2020