ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հատվածներ է ներկայացրել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի` «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցից։
- Բանակցություններ են ընթանում ՍՈւ-30ՍՄ կործանիչների նոր խմբաքանակ ձեռք բերելու ուղղությամբ:
- Կնքվել է 4 ՍՈՒ-25 –երի արդիականացման ծրագիր, որը տարիներ շարուանակ չէր հաջողվում, բայց հիմա իրականություն դարձավ: Կործանիչների արդիականցումը ՌԴ-ում է իրականացվելու:
- Նախատեսվում է ստեղծել հայ-ռուսական մասնավոր կազմակերպություններ ռազմաարդյունաբերության ոլորտում:
- ՌԴ-ն Հայաստանի համար հիմա ռազմական նշանակության բեռ չի տեղափոխում. մենք դա անում ենք ինքնուրույն:
- Աշխարհազորային ստորաբաժանումներ առաջնահերթության կարգով կստեղծվեն սահմանապահ բնակավայրերում ինքնապաշտպանության կազմակերպման նպատակով:
- Պաշտպանության նախարարությունում ծառայողական քննություն է իրականացվում` պարզելու համար սպա Գուրգեն Ալավերդյանի գերեվարվելու հանգամանքները. արդյոք մեր զինծառայողը մոլորվել է, գերեվարվել է, արդյոք մոլորվել է, առեւանգվել է, հետո ներկայացվել է որպես գերի, արդյոք կա որեւիցե մի հանգամանք, որը թույլ է տալիս մեր հակառակորդին պնդելու, որ եղել է դիվերսիա: Ես կարծում եմ, որ հիմա ամենակարեւորը, որ մեր զինծառայողը լինի առողջ եւ անվտանգ, շուտափույթ կազմակերպվի այցելություն Բաքվի Կարմիր խաչի գրասենյակի կողմից, որը մինչեւ այժմ չի կատարվել, սա մեծ կասկածներ է առաջացնում: Վստահեցնում եմ, որ ամեն ինչ արվում է պաշտպանության նախարարության, արտաքին գործերի նախարարության, միջգերատեսչական հանձնաժողովի կողմից, որ առաջինը նա իրեն զգա անվտանգ եւ առողջ, երկրորդ` տեսնենք, թե ինչ պայմաններով կարող ենք նրան վերադարձնել:
- Թուրք-ադրբեջանական համագործակցությունը մտահոգիչ է և ոչ միայն մեզ համար:
- Հակառակորդի սադրանքի դեպքում կաշխատենք գերակայել:
https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3190270421009096