Այսօր՝ օգոստոսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում, Ապարան քաղաքի բնակիչ, 47-ամյա Հովհաննես Վահանյանը, իր վարած ԳԱԶ-3110 մակնիշի ավտոմեքենայով, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ-3 ավտոճանապարհի 69 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, ինքնավթարի ենթարկվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Գ. Շամշյանի տեղեկություններով, հիվանդանոց տեղափոխված Հ. Վահանյանը Արագածոտնի մարզի Ապարանի թեմի առաջնորդն է:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում