Գրանդ ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստները հսկայական գումարներ են վաստակում: Օրինակ, Անգլիայի պրեմիեր լիգայում միջին աշխատավարձը շաբաթական 51 հազար ֆունտ է: Սակայն միշտ չէ, որ գործող ֆուտբոլիստներից լավագույններն են իրենց բանկային հաշիվներին ամենից շատ գումարներ ստանում:
Մարզական լրատվամիջոցներն առանձնացրել են հսկայական աշխատավարձ ստացող այն հինգ ֆուտբոլիստներին, որոնք այս պահին իրենց ակումբներին ոչ մի օգուտ չեն տալիս:
Ցուցակը գլխավորել է Լոնդոնի «Արսենալի» արմատներով թուրք կիսպաշտպան Մեսութ Օզիլը, որը ստանում է շաբաթական 350 հազար ֆունտ: Նույնքան աշխատավարձով երկրորդ տեղում Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլն է:
Հնգյակում են նաեւ Գոնսալո Իգուաինը «Յուվենտուսից»՝ 240 հազար ֆունտ, «Ատլետիկից» Կեպա Արրիսաբալագան՝ 150 հազար ֆունտ եւ «Լիվերպուլից» Կրիստիան Բենտեկեն՝ 120 հազար ֆունտ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ