Օգոստոսի 30-ին, ժամը 09:44-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարոտ գյուղի ջրվեժից Արագած լեռ տանող ճանապարհին 4 քաղաքացի ճանապարհի դժվարամատչելիության պատճառով չեն կարողանում ինքնուրույն իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները քաղաքացիներ Հրանտ Վ․-ին (ծնված 1991 թ.), Մերի Ն․-ին (ծնված 1984 թ.), Աղասի Ք․-ին (ծնված 1984 թ.) և Եղիշե Ք․-ին (ծնված 1978 թ.) իջեցրել են անվտանգ տարածք։
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ