Աբովյան քաղաքում ուսումնամարզական հավաք անցկացնող ծանրամարտի ազգային հավաքականի անդամ, 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը այսօր մասնակցեց Ուզբեկստանի անկախության տոնին նվիրված ծանրամարտի միջազգային հեռավար մրցաշարին:
23-ամյա Սամվելը երկամարտում ցույց տվեց 381 (170+211) կգ արդյունք եւ արժանացավ բրոնզե պարգեւի: Նրան կհանձնվի նաեւ 3-րդ մրցանակակրի համար սահմանված $ 750 խրախուսական պարգեւը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ