Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանին՝ ծննդյան 60-ամյակի առթիվ, մաղթել նրան քաջառողջություն և ամենայն բարիք։
Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Արցախի ձեռքբերումները և հաջողություններն, անկասկած, կապված են նաև Ձեր անվան ու անցած ուղու, Ձեր ողջ կենսագրության հետ, որոնք ժողովրդին ու հայրենիքին հավատարմության և նվիրումի վառ օրինակ են։
Որպես Արցախի Հանրապետության նախագահ պաշտոնավարելու տարիներին Դուք հետևողական ջանքեր եք գործադրել Արցախի պետականության ամրապնդման, անվտանգության ապահովման, սոցիալ-տնտեսական բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Ձեր զբաղեցրած տարբեր պետական պաշտոններում, հասարակական ու ազգային գործունեության մեջ Դուք մշտապես աչքի եք ընկել հայրենիքին նվիրվածությամբ ու բարձր պատասխանատվությամբ։
Կարդացեք նաև
Համոզված եմ, որ Ձեր հեղինակությունը, գիտելիքները, աշխատանքային ու պետական-քաղաքական ակտիվ գործունեության ընթացքում ձեռք բերած հարուստ փորձն այսուհետ ևս կշարունակեք ծառայեցնել Արցախի Հանրապետության զարգացմանն ու առաջընթացին»:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ