Աբովյան քաղաքում ուսումնամարզական հավաք անցկացնող ծանրամարտի Հայաստանի ազգային հավաքականի երեք անդամներ կորոնավիրուսի համավարակի պատճառով տեւական դադարից հետո առաջին անգամ մասնակցում են միջազգային մրցաշարի, որը նվիրված է Ուզբեկստանի անկախության տոնին:
Մրցաշարը հեռավար է: Այս ձեւաչափով մրցում ծանրամարտում կազմակերպվում է առաջին անգամ, ինչը ողջունում են ինչպես միջազգային, այնպես էլ մասնակցելու հայտ ներկայացրած աշխարհի տարբեր երկրների ազգային ֆեդերացիաները:
Օգոստոսի 29-ին առաջինը պայքարի մեջ ներգրավվեց Անդրանիկ Կարապետյանը: Պայքարելով 89 կգ քաշային կարգում՝ մեր ծանրորդը պոկեց 165 կգ, հրեց 190 կգ եւ երկամարտի 355 կգ արդյունքով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ