Շվեդիայի Ռուսենգորդ շրջանում մոտ 300 մարդ բողոքի ակցիա է իրականացրել՝ Ղուրանի հրկիզման պատճառով, հաղորդում է DW-ը՝ հղում կատարելով SVT հեռուստաընկերությանը:
Ոստիկանության հաղորդմամբ՝ 10-20 մարդ է բերման ենթարկվել, նրանցից մի քանիսը կալանավորվել է:
Բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների ու փրկարարական ծառայություն իրականացնողների ուղղությամբ քարեր են նետվել, վնասվել են տրանսպորտային միջոցներ։ Դեպքի վայր էր ժամանել նույնիսկ տեղի իմամը, որպեսզի հանգստացնի ցուցարարներին:
Ղուրանի ցուցադրական հրկիզումն իրականացրել էին ծայրահեղ աջակողմյան դանիական Stram Kurs կուսակցության ներկայացուցիչները: