Հետայսու Արցախի Հանրապետության հսկիչ անցագրային կետերում առողջապահության նախարարության աշխատակիցները թեստավորման պահանջի լիարժեք կատարման հետ կապված ուժեղացված ստուգումներ են իրականացնելու: Առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանին համապատասխան ցուցումը տվել է ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը:
Այսպես. Արցախի Հանրապետության տարածք մուտք գործող բոլոր այն անձանցից, ովքեր պետք է ներկայացնեն իրենց վերաբերյալ երեք օրից ոչ ավելի վաղեմության պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) թեստի պատասխանը, կպահանջվի թեստի պատասխանի թղթային տարբերակը: Սահմանային անցակետում հերթապահող առողջապահության նախարարության անձնակազմը պետք է լիարժեք հետազոտությամբ հավաստիանա դրանց իրական լինելու (այս կամ այն եղանակով կեղծված չլինելու) մեջ։
Թեստի պատասխանի իսկության մեջ կասկածներ առաջանալու դեպքում` գրությամբ կհայտնվի Արցախի Հանրապետության ոստիկանությանը՝ համապատասխան ստուգումներ իրականացնելու և հիմքերի առկայության դեպքում քրեաիրավական գնահատական տալու համար։
ԱՐՑԱԽ/ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԱԲ
Կարդացեք նաև
https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/177955827178539