Հանրապետությունում COVID19-ի դեմ տարվող աշխատանքների շրջանակներում Սյունիքի մարզի «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ինֆեկցիոն բաժանմունքը վերապրոֆիլավորվեց եւ ներգրավվեց կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում։
Դեռեւս մարտ ամսին հիվանդության տարածվածության աճին զուգահեռ «Չաարատ Կապան» ՓԲԸ-ն ձեռնամուխ եղավ ու կարճ ժամանակում վերանորոգեց Կապանի ԲԿ-ի նախկին վիրաբուժական մասնաշենքը, որը ծառայեց կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցներին ընդունելու եւ բուժելու նպատակին։
Շենքում կատարվեցին տարբեր ծավալի աշխատանքներ՝ փոխվեց էներգամատակարարման համակարգը, վերականգնվեց շենքի ջրամատակարարման համակարգը, լուսավորությունը, 2-րդ հարկում ավելացվեց լոգարան: Բացի դրանից, ընկերությունը բժշկական կենտրոնին նվիրաբերեց բազմաֆունկցիոնալ մահճակալներ (5 հատ), անհատական պաշտպանիչ միջոցներ, անհպում ոտքի դիսպենսերներ (5 հատ)։
Համավարակի դեմ պայքարի ընթքացքում «Կապանի ԲԿ»-ին աջակցություն է ցուցաբերել նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն՝ նվիրաբերելով թոքերի արհեստական շնչառության վերջին սերնդի սարք (1 հատ), ունիվերսալ ախտահանիչ գործիք (3 հատ), ԷՍԳ ապարատներ (3 հատ), ախտահանման գելի բաշխիչ (3 հատ) եւ անհատական պաշտպանիչ միջոցներ։
Աջակցություն է ցուցաբերել նաեւ Սյունիքի մարզպետարանը՝ նվիրաբերելով մեխանիկական (ֆունկցիոնալ) մահճակալներ (20 հատ)։
ՀՀ Առողջապահության նախարարության մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնը տրամադրել է օզոնատոր (3 հատ), պուլսօքսիմետր (8 հատ), թոքերի արհեստական օդափոխման սարք (4 հատ), ավտոմատ ներարկիչ (3 հատ), CPAP`շնչուղիների կառավարվող բարձր ճնշման սարք (4 հատ), դեղամիջոցներ, սեղանիկ, ինֆուզիոն շտատիվ (6հատ), շիրմա (2հատ), ինհալյատոր (2 հատ), թթվածնային հոսանքաչափ խոնավացուցիչով (2 հատ), ամբուպարկ (2 հատ), հիվանդի մոնիտոր (3 հատ), արտածծող սարք (3 հատ), Բոբրովի ապարատ (12 հատ), թթվածնային խտացուցիչ (15 հատ), անհատական պաշտպանիչ միջոցներ։
«Վորլդ Վիժն Հայաստան» ԲՄ կազմակերպությունը հատկացրել է անհատական պաշտպանիչ միջոցներ, հեռահար ջերմաչափեր (5 հատ)։
Հայկական արմիր խաչի ընկերությունը՝ անհատական պաշտպանիչ միջոցներ, հեռահար ջերմաչափ (1 հատ), պուլսօքսիմետր (1 հատ), անկողնային պարագաների հավաքածու, ախտահանիչ միջոցներ, ձեռքերի ախտահանման գելի բաշխիչ (4 հատ), արտահագուստ (45 հատ)։
Կարդացեք նաև
2020թ․ մարտի 18-ից «Կապանի ԲԿ» ՓԲԸ-ում COVID19-ի համար վերապրոֆիլավորված բաժանմունքում ծավալվեց 50 մահճակալ, որից 6-ը՝ վերակենդանացման։ Բաժանմունքի գործառույթներն իրականացնելու աշխատանքներում ընդգրկվեց ԲԿ-ի 56 աշխատակից, որոնցից զուտ բուժաշխատողներ՝ 41 հոգի։
Մարզում կորոնավիրուսի տարածման ու համավարակի դեմ պայքարի ողջ ընթացքում 29․08․2020թ․ դրությամբ «Կապանի ԲԿ» ՓԲԸ-ի COVID19-ի բաժանմունքում բուժվել է 292 պացիենտ․ նրանցից ամենատարեցը եղել է 86 տարեկան, ամենակրտսերը՝ 16 օրական, երկուսն էլ հաղթահարել են կորոնավիրուսային վարակը:
Սյունիքից մայրաքաղաքի բուժհաստատություններ է տեղափոխվել COVID19-ով 40 հիվանդ, որոնցից 9-ը՝ «Կապանի ԲԿ» ՓԲԸ-ի COVID19-ի բաժանմունքից։
Կապանի բժշկական կենտրոնում ներկա դրությամբ բուժվում է COVID19 դրական թեստով թոքաբորբով 8 հիվանդ, որոնցից 2 հոգի գտնվում է վերակենդանացման բաժանմունքում․ բոլորը Սյունիքի մարզի բնակիչներ են։
Պանդեմիայի ընթացքում Սյունիքի մարզում իրականացվել է 5510 նմուշառում, դրական պատասխան է ունեցել 612 բնակիչ։
2020 թվականի օգոստոսի 29-ի դրությամբ Սյունիքում 77 քաղաքացի ունի տնային ինքնամեկուսացման ցուցում, նրանցից 14 հոգի ունի COVID19 դրական ախտորոշում։
Այս ընթացքում մարզի բուժհաստատություններում արձանագրվել է նոր կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 5 դեպք, 4-ը՝ «Կապանի ԲԿ» ՓԲԸ-ի վերապրոֆիլավորված բաժանմունքում, 1-ը՝ «Սիսիանի ԲԿ» ՓԲԸ-ում։
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ
https://www.facebook.com/syunikregionaladministration/posts/1201718630208653