Ռուսաստանի Դաշնության ծանրամարտի ֆեդերացիան պաշտոնական նամակով դիմել է մարզաձեւի Եվրոպայի ֆեդերացիային՝ այս տարվա հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 8-ը Մոսկվայում նշանակված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգելու առաջարկով:
Ռուսաստանյան մամուլը գրում է, որ այդ քայլն արվել է մարզիկների համար հավասար հնարավորություններ ստեղծելու նպատակով: Տեղեկացվում է նաեւ, որ Հին Աշխարհամասի առաջնությունը հետաձգվել է մեկ տարով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ