Կյանքից հեռացել է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Արամ Մայիլյանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արամ Մայիլյանի կինը՝ Նարինե Մկրտչյանը․
«Խոր ցավով ու կսկիծով հայտնում եմ, որ ամուսինս՝ Արամ Մայիլյանը, իմ հենարանը, իմ ընկերը, այսօր երեկոյան հանկարծամահ եղավ: Չեմ ուզում և չեմ կարող հավատալ»:
https://www.facebook.com/narrinemkrtchyan/posts/10223581837043548
Արամ Ռուբենի Մայիլյանը ծնվել է 1954 թ. փետրվարի 6-ին: Ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ էլեկտրոնային տեխնիկայի ինժեների որակավորմամբ: Ֆիզմաթ գիտ. թեկնածու: Աշխատել է Երեւանի պետական համալսարանի կիսահաղորդիչ նյութերի եւ սարքերի ԳՀ լաբորատորիայում՝ գիտաշխատող: Ընտրվել է ՀՀ ԳԽ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղար: «Ազգային առաջադիմություն» պատգամավորական խմբի անդամ: