shamshyan.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։25-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Նորք- Մարաշի Արմենակյան փողոցում, ըստ նախնական տեղեկությունների՝ «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության մոտ պայթյունի ձայն է լսվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված փողոց են մեկնել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խմբերը, ովքեր պարզել են, որ ժամը 04։35-ի սահմաններում Արմենակյան փողոցի 127 հասցեում գործող բանկոմատը պայթեցման եղանակով փորձել են բացել։
Փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ բանկոմատը վնասվել է, սակայն հանցագործը կամ հանցագործները չեն կարողացել իրենց գործն ավարտին հասցնել։
Կարդացեք նաև