Հուլիսի 1-ից մինչ այսօր և Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունից հետո 800-ից ավելի լիբանանահայ է ժամանել Հայաստան, այսօր այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
«Մինչ այս պահը 800-ից ավելի լիբանանահայ է ժամանել Հայաստան, նրանց մի մասը ժամանել էր Բեյրութի պայթյունից առաջ, բայց հուլիսի 1-ից հետո, երբ առաջին ինքնաթիռը ժամանեց Երևան, մյուս մասն էլ՝ պայթյունից հետո: Այս հոսքը շարունակական է, շաբաթը երկու անգամ Բեյրութից Հայաստան եկող թռիչք ունենք, գրեթե բոլոր թռիչքները լի են գալիս», ասել է Սինանյանը:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը հավելել է, որ ժամանողներն ունեն տարբեր խնդիրներ, սակայն իրենց գրասենյակն ամեն կերպ ընդառաջում է Լիբանանից Հայաստան ժամանածներին: