Օգոտոսի 28-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցները կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումների շրջանակում իրականացվող հերթական մշտադիտարկումն անցկացրել են մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի կանաչ գոտիներում, պատմամշակութային կոթողների հարակից տարածքներում։
Լայնածավալ դիտարկումների ընթացքում հայտնաբերված խախտումների բնույթը նույնն է. չի պահպանվել անձանց միջև սոցիալական հեռավորություն, գրանցվել են դիմակը ոչ ճիշտ կրելու, նաև չկրելու դեպքեր։ Տեսուչները տեղում տվել են ցուցումներ, ոստիկանները կազմել դիմակ չկրելու վերաբերյալ արձանագրություններ։
Աշխատանքային խմբերը շարունակել են պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային անվտանգության կանոնների վերաբերյալ իրազեկումները։
ԲԸՏՄ անակնալ ստուգայցերն ու մշտադիտարկումները շարունակվում են հանրապետության մարզերում և Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում։
Կարդացեք նաև
Ուժեղացված ստուգայցեր մարզերում և Երևանում. ԱԱՏՄ
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական խմբերը մայրաքաղաքի վարչական շրջաններում և մարզերում շարունակել են պարետի կողմից սահմանված հակահամաճարակային անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ հսկողությունը։
ԱԱՏՄ-ն այսօր ստուգայց է կատարել ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին: Էական խախտումներ չեն արձանագրվել:
ՀՀ ամբողջ տարածքում մշտադիտարկման լայնածավալ աշխատանքներն ընթացել են նաև բժշկական կազմակերպություններում, ատամնաբուժական կաբինետներում, դեղատներում, բանկերում, գեղեցկության սրահներում, գրասենյակներում և մանրամեծածախ առևտրի կետերում։
Խախտումների վերաբերյալ կազմված արձանագրությունները կներկայացվեն պարետատուն:
Տնտեսավարողներին տրամադրվել են խախտումների վերացման ցուցումներ։
ՇՎՏՄ-ն Երևանի Աջափնյակ վարչական շրջանում խախտումներ չի հայտնաբերել
Այսօր՝ օգոստոսի 28-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի մշտադիտարկում իրականացնող խումբը կրկնայցեր է կատարել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում: Էական խախտումներ չեն արձանագրվել:
Տեսչական մարմնի աշխատակիցները բենզինի ու գազի լցակայաններում, ինչպես նաև շինանյութի առևտրի կետերում տնտեսավարողներին ցուցումներ են տվել՝ գործունեության տարածքում գտնվող վճարման տերմինալների հարևանությամբ փակ աղբամաններ, անձեռոցիկներ և ախտահանիչներ տեղադրելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ՇՎՏՄ-ն առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում շարունակում է մշտադիտարկումներ իրականացնել պարետի՝ օգոստոսի 18-ի N 253 որոշման համաձայն:
Տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկում իրականացնել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
ՀՀ կառավարություն