Ցանկացած կայացած երկրում գործող ընդդիմությունը դա ապագա իշխանությունն է, հետևաբար այդ ապագա իշխանությունը պետք է կառուցել այսօրվանից, #bRightTalk ձևաչափի տասնվեցերորդ մասի շրջանակում հայտարարել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Մարուքյանն անդրադառնալով տարածքային համաչափ զարգացման առումով քաղաքացիների ունեցած սպասումներից նշեց. «Ինչո՞ւ պետք է Երևանում մանկապարտեզները լինեն անվճար, իսկ մարզերում վճարովի. դա անարդար է և չի տեղավորվում տարածքային համաչափ զարգացման տրամաբանության մեջ։ Մարզերում մարդիկ շատ հիասթափված են, քանի որ տարածքային համաչափ զարգացման նրանց սպասելիքները չեն իրականացվել, միևնույն ժամանակ այն վայրերում, որտեղ ասֆալտապատում է կատարվել կան դրական էմոցիաներ»։
Մարուքյանը ի թիվս այլ խնդիրների անդրադարձել է նաև երկրի ժողովրդավարացման համար անհրաժեշտ քայլերին, ինչպես նաև պետականաշինության գործում «Լուսավոր Հայաստանի» անելիքներին։
«Մենք մի ուղղությամբ շարունակելու ենք պետականաշինության գործի մեջ ներդրում ունենալ, իսկ մյուս ուղղությամբ կառուցելու ենք գործող իշխանության այլընտրանքը, որը լինելու է ապագա իշխանությունը: Ցանկացած կայացած երկրում գործող ընդդիմությունը դա ապագա իշխանությունն է, հետևաբար այդ ապագա իշխանությունը պետք է կառուցել այսօրվանից, քանի որ մարդիկ պետք է տեսնեն, որ դա գոյություն ունի։ Այս ամենը պետք է լինի ժողովրդավարական Հայաստանի գրավականը»,-եզրափակեց Մարուքյանը։
Կարդացեք նաև
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն