Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգում է #վճարիրքարտով ակցիայի ժամկետը

Օգոստոս 28,2020 17:28

ՎՏԲ-Հայաստան Բանկը 1 ամսով երկարաձգում է Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ մեկնարկած #վճարիրքարտով ակցիայի ժամկետը:

Հաշվի առնելով հաճախորդների մեծ հետաքրքրությունը՝ Բանկը որոշում է կայացրել երկարաձգել ակցիայի գործողության ժամկետը և ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանները կարող են մասնակցել ակցիային մինչև 2020թ.-ի հոկտեմբերի 5-ը:

Ակցիայի մասնակիցներից շատերը արդեն ստացել են իրենց արժեքավոր նվերները՝ ակտիվորեն կատարելով անկանխիկ վճարումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերով:

Ակցիայի կանոնները շատ պարզ են. պարզապես անհրաժեշտ է  կատարել անկանխիկ վճարումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa Electron, Visa Classic, Visa Gold և Visa Platinum վարկային և դեբետային քարտերով և կուտակել բոնուսային միավորներ: Կուտակված միավորները կարելի է փոխանակել հետաքրքիր և արժեքավոր նվերներով՝ www.gifts.vtb.am կայքում:

Նվերների ցանկում են՝ iPhone 11 Pro, Apple Watch, AirPods, PowerBank, բրենդային ժամացույցներ, թևնոցներ և չարմեր, ինչպես նաև կոսմետիկայի, էլեկտրատեխնիկայի և թանկարժեք զարդերի խանութ-սրահների նվեր քարտեր և այլ արժեքավոր և հետաքրքիր նվերներ:

Ակցիայի մասնակիցներն անկանխիկ վճարված յուրաքանչյուր 1000 ՀՀ դրամի դիմաց կուտակում են 1 բոնուսային միավոր՝ գնումներ իրականացնելով Հայաստանում գրանցված առևտրային կետերում և ինտերնետ խանութներում, և 1,5 միավոր՝ արտերկրում գրանցված առևտրային կետերում և ինտերնետ խանութներում:

1 անկանխիկ գործարքի նվազագույն գումարը 5000 ՀՀ դրամ է, 1 անկանխիկ գործարքի դիմաց կուտակվող առավելագույն միավորների քանակը` 500:

Բոնուսային միավորներ չեն կուտակվում հետևյալ գործարքների դիմաց.

  • կոմունալ վճարումներ,
  • դրամական փոխանցումներ,
  • մոլախաղերի հետ կապված գործարքներ,
  • ֆինանսական հաստատություններում և պետական բյուջե կատարված այլ վճարումներ:

Ակցիայի շրջանակներում մասնակիցն իրավունք ունի փոխանակել իր բոնուսային միավորները նվերի հետ միայն մեկ անգամ:

Ակցիայի մանրամասներին կարելի է ծանոթանալ ակցիայի պաշտոնական կայքում` www.gifts.vtb.am կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

ՎՏԲ-Հայաստան Բանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31