Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ առողջական վիճակի պատճառով մտադիր է հրաժարական ներկայացնել: Նա նաև ասել է, որ կշարունակի կատարել իր գործառույթներն այնքան ժամանակ, քանի դեռ Լիբերալ-դեմոկրատական իշխող կուսակցությունը չի որոշել իրեն փոխարինողի անունը:
Վերջին օրերին 65-ամյա քաղաքական գործիչը երկու անգամ հոսպիտալացվել է: Լրատվամիջոցների տվյալներով՝ Աբեի հրաժարականի պատճառը քրոնիկ խոցային կոլիտն է:
Սինձո Աբեն Ճապոնիայի նախարարների կաբինետը առաջին անգամ գլխավորել է 2006թ. սեպտեմբերին: Մեկ տարի անց նա հրաժարական ներկայացրեց առողջական խնդիրների պատճառով: 2012թ. դեկտեմբերին քաղաքական գործիչը վերընտրվեց կառավարության ղեկավարի պաշտոնում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ