«Շատ ցավալի հարց է: Փորձ չունենալով՝ հայտարարություն են անում: Ո՞նց կարող են երեխաները դասի ժամանակ դիմակ կրեն՝ առանց դասամիջոց… եթե ուզում են պետքարան գնալ, ուսուցիչն ուղեկցի, բա երեխաների հետ ո՞վ է մնալու»,-Կոտայքի մարզում հայտարարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով սեպտեմբերից սկսվող դասապրոցեսի ժամանակ տարրական դասարանների երեխաների՝ պարտադիր դիմակ կրելու հանգամանքին:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի աշնանային նստաշրջանին ընդառաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումներ է սկսել:
Ծառուկյանը հարցադրում արեց՝ եթե թույլատրում են 40 հոգով խնջույք անել, 20 երեխան ինչո՞ւ չպետք է կարողանան դաս անել. «Երեխաների վրա այդ հիվանդությունը շատ քիչ ազդեցություն ունի: Մեկ-երկու օր կարող է տաքություն լինել, եւ դա կվերանա: Այն վտանգավոր է մեծահասակների համար: Ոչ մի ծնող իր բալիկին չի տանի դպրոց եւ թույլ չի տա, որ դիմակ դրած կամ նման կարգավիճակով…դա անընդունելի է եւ անարդյունավետ»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ