Շախմատի Հայաստանի հավաքականի եւ Հնդկաստանի ընտրանու միջեւ օնլայն օլիմպիադայում քառորդ եզրափակչի առաջին մրցաշարը մեկնարկեց Երեւանի ժամանակով 15:00-ին:
Առաջին պարտիայում զույգեր կազմել են Վիշվանաթան Անանդն ու Լեւոն Արոնյանը, Համփի Կոներուն ու Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանն ու Դրոնավալի Հարիկան, Նիհալ Սարինն ու Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանն ու Վիդիթ Սանտոշ Գուջրաթին, Աննա Սարգսյանն ու Վանթիկա Ագրավալը:
Մեր շախմատիստներից Լեւոն Արոնյանն ու Լիլիթ Մկրտչյանը օլիմպիադային մասնակցում են՝ գտնվելով Գերմանիայում, իսկ մյուսները խաղում են Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան մեծ դահլիճում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ