Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լարիսա Մինասյան․ Դժվար է թիրախավորել լեգիտիմ իշխանությանը․ սկսվել է պրոքսի պատերազմ

Օգոստոս 28,2020 15:46

«Երկարատև ժամանակահատված ժողովրդին և քաղաքացուն անտեսելը թույլ չի տալիս իրենց (նախկին իշխանություններին- խմբ.) հասկանալ, որ դա ժողովրդի և քաղաքացու պահանջն էր, և մերժելը գալիս էր այդտեղից։ Եվ անգամ, եթե հասկացել են, դժվար է գնալ ժողովրդի և քաղաքացու դեմ»,- օգոստոսի 28-ին «Մեդիա կենտրոնում» ասաց «Բաց հասարակության հիմնադրամներ» Հայաստանի կազմակերպության հիմնադիր տնօրեն Լարիսա Մինասյանը։

Նրա կարծիքով՝ դժվար է ժողովրդի կողմից վստահելի, լեգիտիմ իշխանությանը թիրախավորել։ Այդ պատճառով էլ, ըստ նրա, սկսվել է պրոքսի պատերազմ, որը սկզբից կարծում էին, որ անհեռանկար է, սակայն այժմ տեսնում են, որ տարածքներ կարող է գրավել։ 

Լարիսա Մինասյանն անդրադարձավ այն տեսակետին, որ «Բաց հասարակության հիմնադրամները» Հայաստանում գործել է նաև նախկին իշխանության օրոք, սակայն չի թիրախավորվել․ «Կարիքը չունեին։ Իրենց ավտորիտար համակարգով այնքան ուժեղ էր վերահսկողությունը, որ նրանք գիտեին, որ կարող են թողնել, չփակել՝  ոնց որ է՛լ ավելի ավտորիտար պետությունները՝ Թուրքիան, Ադրբեջանը, Բելառուսը, Ուզբեկստանը, արեցին քաղաքացիական հասարակության մեծ զանգվածի և հիմնադրամի հետ։ Բայց և՝ անտեսել, չանել։ Իրենց ժողովուրդն այնքան ․․․ ոնց որ ժողովուրդն է ասում՝ խաչն իմն է, զորությունը ես գիտեմ, բայց հիմա կա մի իշխանություն, որը հռչակել է այդ արժեքները՝ ունենալով իշխանություն՝ կարող է իրականացնել, և դա մահացու վտանգ է այն ռեժիմի համար»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31