Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանը՝ ՀԵՊ առարկայի մասին. «Մեծ հանրահավաք կկազմակերպենք, որ ժողովրդի ձայնը լսելի լինի»

Օգոստոս 28,2020 14:59

Ազգային ժողովի աշնանային նստաշրջանին ընդառաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումներ է սկսել: Առաջինը Կոտայքի մարզում էր, որի ընթացքում լսվել են բնակչությանը հուզող խնդիրները: «Ես պատրաստ եմ այդ հարցերին պատասխանելու: Խնդիրները բարձրաձայնելու ենք խորհրդարանում: Չկա խնդիր, որը լուծում չունենա: Ես ամպագոռգոռ բաներ չեմ ասում: Բոլորը գիտեն, որ ես տիրապետում եմ, գիտեմ»,-օգոստոսի 28-ին ելույթում հայտարարել է Գագիկ Ծառուկյանը: «Սկսում եմ հանդիպումներ հանրապետությունով մեկ՝ ԲՀԿ պատասխանատուների հետ»,-նշել է Գագիկ Ծառուկյանը:

ԲՀԿ տարածքային կառույցների պատասխանատուները բնակիչների հետ շփումների արդյունքում արձանագրել են, որ նրանք կողմ են «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի՝ որպես առանձին առարկա  դասավանդմանը, ոչ թե այլ առարկայի հետ միացնելուն: «Հայ քրիստոնյա ազգ ենք, դա մեր մեծությունն է ու հպարտությունը՝ եկեղեցի, ընտանիք: Հարցումները պարզել են,որ 90%-ը դեմ է դրան, չի ընդունում: Մեր համար, ժողովրդի համար դա անընդունելի է: Ստորագրություններ ենք հավաքելու, հանրահավաք ենք կազմակերպելու: Ով դեմ է, ով չի ուզում, որ եկեղեցու դասընթացը հանվի, որ սեռական դասընթացներ անցկացվեն, որ հայ գրականությունն ու պատմությունը հանվեն…մենք դա չենք կարող թույլ տալ, երեխաները պետք է կրթվեն հայոց պատմությամբ»,-նշեց Ծառուկյանը:

«Մեծ հանրահավաք կկազմակերպենք, որ ժողովրդի ձայնը լսելի լինի բոլորին, որ այդ մասին չփորձեն մտածել եւ իրենց ծրագիրն իրականություն դարձնեն»,-հավելեց ԲՀԿ առաջնորդը:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31