Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում 1 օրում կորոնավիրուսի 1500 դեպք է գրանցվել. Ermenihaber

Օգոստոս 28,2020 14:36

Թուրքիայում օգոստոսի 27-ին նոր տիպի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 26 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Նախարարը նշել է, որ 1 օրում անցկացված 106․111 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1․491 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 995 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 240.792 մարդ, իսկ 862 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Թուրքիայում մինչև այժմ արձանագրվել է վարակման 263․998 և մահվան 6․209 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 6 մլն 727.860-ի։

Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝  մարտի 17-ին։

Ermenihaber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31