Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դատարանը վերացրել է Թիմ ՍՊԸ կողմից Վեոն Արմենիան ձեռքբերելու խոչընդոտը

Օգոստոս 28,2020 14:04

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում 27.08.2020 բավարարվեց «ԹԻՄ» ընկերության միջնորդությունը՝ Դատարանի 13.08.2020թ․ որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը  վերացնելու մասին։ Ապահովումը վերացնելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ է մտել կայացման պահից։ Որոշումը հասանելի է DataLex դատական տեղեկատվական համակարգում հետևյալ հղումով՝ www.datalex.am։

Հիշեցնենք, որ օրեր առաջ դատարանը բավարարել էր հայցվոր «Յուքոմ» ՓԲԸ-ի միջնորդությունը հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ, մասնավորապես՝ հայցի ապահովման նպատակով Դատարանն արգելել էր «ԹԻՄ» ՍՊԸ-ին կնքել «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ բաժնետոմսերի ձեռքբերման գործարք և գրանցման ներկայացնել գործարքից ծագող իրավունքները։ Իսկ այժմ «ԹԻՄ» ՍՊԸ կողմից Վեոն Արմենիան ձեռքբերելու գործընթացի համար բոլոր խոչընդոտները վերացված են։

«Թիմ Տելեկոմ Արմենիա» մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31