Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության նախկին պետ Սայաթ Շիրինյանի դեմ սպանության սպառնալիքի վերաբերյալ քաղաքացու տված հաղորդման հիման վրա քրեական գործ չի հարուցվել:
Հիշեցնենք, որ քաղաքացի Արարատ Միրզոյանի հաղորդման հիման վրա նյութեր էին նախապատրաստվել , բայց Սայաթ Շիրինյանի գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժվել է: Սայաթ Շիրինյանը մեզ հետ զրույցում հրաժարվեց դեպքի մանրամասների մասին տեղեկություն տրամադրել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև