Վաշինգտոնում տեղի է ունեցել Հանրապետական կուսակցության Ազգային համագումարը, որի ժամանակ գործող նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնել է լինել կուսակցության թեկնածուն առաջիկա նախագահական ընտրություններում:
Միջոցառմանը մասնակցել է շուրջ 1500 մարդ: Ինչպես նկատել են դիտորդները, չնայած այն հանգամանքին, որ վերջին շաբաթներին Թրամփի նախընտրական շտաբը նախագահի կողմնակիցներին խոհուրդ է տվել կրել դիմակներ և պահպանել սոցիալական հեռավորություն, պետության ղեկավարի նստավայրում հյուրերը այդ կանոններին չեն հետևել:
Ելույթ ունենալով հյուրերի առաջ՝ Թրամփը խոստացել է, որ մոտակա ժամանակներս Միացյալ Նահանգները պատվաստանյութ կստեղծի կորոնավիրուսի դեմ: «Մենք կհաղթենք վիրուսը, կհաղթահարենք համավարակը և կդառնանաք ավելի ուժեղ, քան նախկինում»,-ասել է նախագահը:
Թրամփը քննադատել է իր մրցակից՝ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենին, որը դեմոկրատների թեկնածուն է, և հայտարարել, որ նա մտադիր է կրճատել աշխատատեղերը, երկիրը լցնել անօրինական ներգաղթյալներով, գործարանները տեղափոխել Չինաստան: «Չինաստանը կդառնա մեր երկրի տերը, եթե Բայդենը հաղթի ընտրություններում»:
Կարդացեք նաև
Սպիտակ տանը տեղի ունեցած հավաքից մի քանի ժամ առաջ Բայդենը տեսաուղերձ էր հրապարակել՝ հիշեցնելով, որ Միացյալ Նահանգներում Թրամփի նախագահության օրոք զանգվածային բողոքի ակցիաներ են և անկարգություններ, որոնց պատասխանատուն, Բայդենի խոսքով, հենց գործող նախագահն է:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ