Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Խոսքը շուրջ 4 հազար մարդու մասին է. հայրենադարձները մատնանշել են հրատապ լուծման կարիք ունեցող մի շարք հարցեր

Օգոստոս 28,2020 17:44

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակի նախաձեռնությամբ ՀԳՄ-ի գրասենյակում այսօր կայացած հանդիպմանը, որին ներկա են գտնվել նաև ՀԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ու ՀԳՄ անդամ Շաղիկ Մարուխյանը, քննարկվել են հայրենադարձ լիբանանահայերի և սիրիահայերի խնդիրները:

Ողջունելով ներկաներին՝ ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր խոսքում նշել է, որ Դաշնակցության հայաստանյան կառույցն իր ողջ ներուժը մշտապես օգտագործել է՝ օժանդակելու համար հայրենադարձների՝ հայրենիքում հաստատմանը և վերջիններիս շրջանում վերստին արտագաղթի ցավալի դեպքերի նվազեցմանը: Ըստ ՀԳՄ ներկայացուցչի՝ հարցերը շատ են և բազմաշերտ, որոնք ունեն ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ: Դրանք պետք է արձագրվեն պատկան պետական մարմինների կողմից, ուսումնասիրվեն և համապատասխան ջանքեր գործադրվեն՝ արագ լուծում տալու ուղղությամբ:

Քննարկմանը ներկա լիբանանահայ և սիրիահայ հայրենադարձները մատնանշել են իրենց հուզող և հրատապ լուծման կարոտ մի շարք հարցեր:

Դրանցից առավել հրատապների շարքում առանձնանալի են՝
• հայրենադարձվողներին առավել հաճախ հետաքրքրող հարցերի պատասխանները պարունակող հարթակների հասանելիության դյուրացմանը,
• ՀՀ վարորդական իրավունքների վկայականների բացակայության կամ մեծ դժվարություններով ձեռքբերմանը (միջազգային հանրագրերի պահանջներով պայմանավորված, ՀՀ-ում հնարավոր չէ ներկայացնել Սիրիայի և Լիբանանի վարորդական իրավունքները և ավտոմատ կերպով, առանց քննություն հանձնելու, ստանալ ՀՀ վարորդական իրավունքի վկայական, իսկ ՀՀ-ում օրենքով սահմանված կարգով քննություն հանձնելը, ըստ հայրենադարձների, կապված է լեզվական և նյութական դժվարությունների հետ),
• հայաստանաբնակների կողմից բնակարանների և ծառայությունների վարձավճարները երբեմն արհեստականորեն թանկացնելուն,
• Լիբանանում և Սիրիայում ունեցվածքների փոշիացմամբ պայմանավորված դժվարություններին,
• ՀՀ-ում ծառացած սոցիալական դժվարություններին և պետության կողմից հարկային արտոնությունների բացակայությանը,
• Արցախում վերաբնակվելուն և այլնին առնչվող հարցերը:

Հայրենադարձները փաստել են, որ յուրաքանչյուր ներկայի շրջապատում նույն խնդիրների լուծմանն են սպասում շուրջ 40 այլ ընտանիքներ ևս, և խոսքը հազար ընտանիքի կամ շուրջ 4 հազար մարդու մասին է։

ՀՅԴ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31