Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախօրեին հրավիրած խորհրդակցությունը նվիրված էր նոր ուսումնական տարում կրթական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպման հարցերին: Բովանդակային քննարկումներից հետո կայացրել ենք մի շարք համարձակ որոշումներ ուսումնական հաստատություններում համավարակի պայմաններում դասապրոցեսը սկսելու վերաբերյալ:
Սակայն հաջողելու համար խիստ անհրաժեշտ է լինելու բոլորիդ աջակցությունը ու բարձր պատասխանատվությունը: Մեկ անգամ ևս համավարակի դեմ միասնական պայքարելու կոչ եմ անում»: