Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Յոթ գրավիչ սերիալ՝ կանանց համար եւ կանանց մասին

Օգոստոս 28,2020 00:01

Սիրո՞ւմ եք սերիալներ դիտել: Սիրո՞ւմ եք ֆիլմերի շնորհիվ նոր բարձունքներ գրավելու մոտիվացիա ստանալ: Ահա ձեզ 7 հետաքրքիր սերիալներ կանանց մասին, որոնք խելացի են, ինքնավստահ, գեղեցիկ եւ չեն վախենում այս աշխարհում գտնել իրենց անկյունը, առաջ գնալ, պայքարել եւ հասնել իրենց նպատակին:

1.«Լավ կինը» (The good wife, Хорошая жена) –Ամերիկյան այս սերիալի գլխավոր հերոսուհին Ալիսիա Ֆլորիկն է՝ հայտնի իրավաբանի կինը, տնային տնտեսուհի, լավ մայր, ով հանկարծ մի օր կանգնում է կոտրած տաշտակի առաջ, երբ ամուսինը հայտնվում է բանտում, ընդ որում՝ քրեական գործի շրջանակներում պարզվում է, որ նա նաեւ անհավատարիմ է եղել: Ջուլիանա Մորգուլիսի կերտած Ալիսիան ստիպված է լինում վերհիշել իր մասնագիտությունը, ամեն ինչ սկսել զրոյից: Այս սերիալը բազմաթիվ «Էմի»-ների եւ «Ոսկե գլոբուս»-ների է արժանացել:

2.«Լավ պայքար» (The good fight, Хорошая борьба)- Սա նախորդ սերիալի spinoff-ն է, ինչ-որ առումով՝ շարունակությունը: Գլխավոր հերոսուհին այս դեպքում իրավաբան Դայան Լոքհարթն է, որն իր խելքի եւ գիտելիքների շնորհիվ մեծ բարձունքների է հասել, սակայն դեռ շարունակում է պայքարել այս աշխարհի հզորների դեմ:

3.«Սեքսը՝ մեծ քաղաքում» (Sex and the city, Секс в большом городе)- Թերեւս շատերն են տեսել այս՝ ժամանակին մեծ աղմուկ հանած սերիալը չորս ընկերուհիների մասին, որոնք միմյանցից գրեթե գաղտնիքներ չունեն: Չորս կայացած, գեղեցիկ եւ խելացի կանայք ապրում են իրենց կյանքով եւ պատմում իրենց կյանքի մասին ոչ միայն միմյանց, այլեւ՝ մեզ:

4.«Չօրթոդոքսը»(Unorthodox, Неортодоксальная)- Իրական փաստերի հիման վրա նկարահանված մինի սերիալ՝ Նյու Յորքի հրեական ուղղափառ թաղամասի մի բնակչուհու մասին, որը, չնայած կրոնական կապանքներին, կարողանում է պոկվել եւ գտնել իր սեփական «Ես»-ը, հասնել իր սեփական նպատակների իրականացմանը՝ ոչ միայն հանուն իրեն, այլեւ հանուն իր ապագա զավակի:

5.Զարմանահրաշ տիկին Մեյզելը (The marvelous Mrs. Maisel, Удивительная миссис Мейзел)- Պատկերացրեք 1950-ականների Նյու Յորքը՝ գեղեցիկ կանայք, գեղեցիկ զգեստներ, գեղեցիկ տեսարաններ, հրաշալի ջազ… եւ մի հրաշք կին՝ տիկին Մեյզելը, որը ոչ միայն անչափ գրավիչ է, այլեւ՝ անսպառ հումորի պաշար ունի, ինքնավստահ է եւ շատ համառ… Վերջին շրջանում իմ տեսած լավագույն սերիալներից է, անպայման խորհուրդ եմ տալիս դիտել:

6.«Դաունթըն աբբայությունը» (Downtown Abbay, Аббатство Даунтон)- 20-րդ դարի սկզբի Բրիտանիայում մի արիստոկրատ ընտանիքի պատմությունն է, որտեղ տարբեր հույզեր կան, տարբեր ինտրիգներ, անգլիական հումոր, սակայն այս սերիալում գրեթե բոլոր կանայք ոչ միայն շատ գեղեցիկ են, այլեւ՝ շատ ուժեղ:

7.«Մարդը՝ բարձր ամրոցում» (The man in the high castle, Человек в высоком замке)- Ֆիլիպ Դիկի գրքի հիման վրա նկարահանված այս սերիալը այլընտրանքային պատմության էկրանավորում է՝ իսկ ինչպիսի՞ն կլիներ աշխարհը, եթե 1945թ. ոչ թե Գերմանիան պարտվեր, այլ՝ Անտանտի երկրները: ԱՄՆ-ն կիսվել է երկու մասին՝ գերմանական եւ ճապոնական, սակայն կա մի աղջիկ, որը գիտի, թե ինչ կարող էր լինել, եթե Հիտլերը պարտվեր… Ահա այդ աղջիկն էլ՝ իր նպատակասլացությամբ եւ ինքնավստահությամբ, փրկում է աշխարհը ֆաշիզմից: Անկեղծորեն ասեմ՝ վերջաբանը անհասկանալի էր եւ տարօրինակ, իսկ սկիզբը՝ մի փոքր ձանձրալի, սակայն սերիալն ինքը հետաքրքիր էր հենց միայն այն տեսակետից, որ գնահատենք մեր ունեցածը եւ մտածենք, իսկ ի՞նչ կլիներ, եթե…

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Հ.Գ.- Եվս ինը հետաքրքիր եւ գրավիչ սերիալների կարող եք ծանոթանալ այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31