«Ա1+». Երևանի «Ալաշկերտը» նույնպես պարտություն կրեց Եվրոպայի լիգայի խաղում և ժամանակից շուտ ավարտեց ելույթները:
Երևանի «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ֆուտբոլի անցած առաջնության բրոնզե մեդալակիր ընդունեց հյուսիսմակեդոնական «Ռենովային»:
Մեր թիմն ամբողջ խաղի ընթացքում այդպես էլ չկարողացավ հաջողության հասնել, իսկ ահա հյուրերը 58-րդ րոպեին անկյունային հարվածի խաղարկումից հետո խփեցին հաղթական միակ գնդակը:
Այդպիսով, Երևանի «Նոայից» հետո Եվրոպայի լիգան լքեց նաև «Ալաշկերտը»: