Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կորոնավիրուսի դեմ ռուսական երկրորդ պատվաստանյութը կթողարկվի». Պուտին. «Ամերիկայի ձայն»

Օգոստոս 27,2020 22:55

«Ամերիկայի ձայն».  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ պատրաստվում են կորոնավիրուսի դեմ երկրորդ պատվաստանյութը թողարկել սեպտեմբերին:

Կառավարության հեռուստատեսային հանդիպման ժամանակ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան ասել էր, որ այսօրվա դրությամբ թեստավորման առաջին և երկրորդ փուլերում պատվաստվածների մոտ ոչ մի բարդություն չի նկատվել:

Նախագահի խոսքով՝ ռուսական առաջին պատվաստանյութը կայուն իմունային դիմադրողականություն է ստեղծել կորոնավիրուսի դեմ, և պատվաստումից հետո իր դստեր մոտ հակամարմիններ են ի հայտ եկել:

«Նա կամավոր կերպով ենթարկվել է պատվաստման, դա նաև նրա մասնագիտության մի մասն է: Նա հանդիպում է շատ մարդկանց և, իհարկե, նա պետք է իրեն պաշտպանված զգա, որպեսզի իր գործը նորմալ կատարի: Երկրորդ պատվաստումից հետո 21 օր անց նրա ջերմությունը փոքր-ինչ բարձրացավ, բայց ամեն ինչ լավ էր: Ես նրա հետ հեռախոսով եմ խոսել»,-ասել է ՌԴ նախագահը:

Այս ամսվա սկզբին Ռուսաստանը դարձավ առաջին երկիրը, որը հաստատեց կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ`մարդկանց վրա ավելի քան երկու ամսվա փորձարկումներից հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31