Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր մասնակցել է Ղրիմի «Տավրիդա» հիմնական ավտոմայրուղու կառուցված հատվածներում երթևեկության բացմանը:
Ինչպես հայտնում են ռուսաստանյան գործակալությունները՝ Պուտինն անձամբ է նստել նախագահական «Աուրուսի» ղեկին և անցել մայրուղու հատվածներից մեկով:
Ինժեներական նախագծմամբ զբաղվող ընկերության տեխնոլոգ Անդրեյ Վոլկովի ուղեկցությամբ՝ նախագահը փորձարկել է մայրուղու ճանապարհահատվածը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է Պուտինը վարում լիմուզինը՝ ամրագոտին կապած:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ «Տավրիդա» մայրուղին անցնելու է Կերչով՝ Ղրիմի կամրջից հասնելով մինչև Սևաստոպոլ: