ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կրկնայցեր է իրականացրել Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում: Դիտարկված շինանյութի խանութներից մեկում բացակայել է ջերմաչափման գրանցամատյանը, թերի է կատարվել ախտահանման գործընթացը, ինչի առթիվ կազմվել է արձանագրություն:
Բենզինի ու գազի լցակայաններում էական խախտումներ չեն հայտնաբերվել: Տեսչական մարմնի աշխատակիցները ցուցումներ են տվել տնտեսավարողներին՝ գործունեության տարածքում գտնվող վճարման տերմինալների հարևանությամբ փակ աղբամաններ և ախտահանիչներ տեղադրելու հետ կապված:
ՇՎՏՄ-ն նաև կասեցումներ է կատարել Կոտայքի մարզում: Նախկինում դիտարկված խախտումների հիման վրա 24 ժամով կասեցվել է շինանյութի ու բենզինի մանրածախ վաճառքով զբաղվող մի քանի տնտեսավարողների գործունեություն:
Տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկում իրականացնել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Դիտարկված խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ՇՎՏՄ-ն առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում շարունակում է մշտադիտարկումներ իրականացնել պարետի՝ օգոստոսի 18-ի N 253 որոշման համաձայն:
Իրացման ցանցում դեռևս հանդիպում են խախտումներ թույլ տվող տնտեսավարողներ. ՍԱՏՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է կորոնավարակով պայմանավորված իր վերահսկողական աշխատանքները հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում: Այսօր կարգազանց են գտնվել առավելապես իրացման ցանցի տնտեսավարողները: Երևանում դիտարկված մի շարք խանութներում արձանագրվել են թերացումներ, որոնք, ենթադրվում է, այլևս չպետք է թույլ տրվեին. դրանցից մեկում աշխատակիցների ջերմաչափում չի իրականացվել, նաև ոչ պատշաճ են կրել դիմակները, իսկ այլոց մոտ նկատվել են ախտահանման կամ ջերմաչափման գրանցամատյանների թերի լրացման, ախտահանիչ նյութերի բացակայության դեպքեր:
Խախտումներ հայտնաբերվել են նաև մարզային ստուգայցերի ժամանակ:
Բոլոր խախտումների վերաբերյալ արձանագրությունները կներկայացվեն պարետատուն:
ՍԱՏՄ-ն տնտեսավարողներին հորդորում է չթուլացնել զգոնությունն ու պահպանել սահմանված անվտանգության նորմերը` հիշեցնելով, որ խախտումների արձանագրմանն անխուսափելիորեն կհետևի վարչական պատասխանատվության կիրառումը ՀՀ պարետատան կողմից։
Գերբեռնված փոխադրման դեպքերը բացառելու նպատակով ՔՏՀԱՏՄ-ն եռապատկել է
վերահսկողական աշխատանքների ծավալները
Այսօր՝ օգոստոսի 27-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ շրջիկ խմբերով և կանգառի կետերում շարունակել են ուժեղացված վերահսկողություն իրականացնել Երևանի տարբեր վարչական շրջաններում։ Հատկապես վերջին մի քանի օրերին՝ ուղևորահոսքի թվաքանակով պայմանավորված, վերահսկողության թիրախում է գտնվում Կենտրոն վարչական շրջան մուտք գործող և դուրս եկող հանրային տրանսպորտի անվտանգ գործունեության ապահովման գործընթացը:
Այսօրվա դիտարկման արդյունքում Տեսչական մարմնի մասնագետների կողմից տաքսի ավտոմեքենաներով փոխադրման համակարգում խախտումներ չեն հայտնաբերվել։ Կանոնավոր ուղևորափոխադրման համակարգում կրկին հայտնաբերվել են գերբեռնված ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ։
Տեսչական մարմնի մասնագետները մշտադիտարկումների և վերահսկողության հետ համատեղ իրականացրել են ամենօրյա կանխարգելիչ բացատրական և իրազեկման աշխատանքներ, տեղում արձանագրված թերությունների մասով տվել շտկման ցուցումներ։
Նշենք, որ գերբեռնվածության խնդիրը կարգավորելու և կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության վարչության կողմից եռապատկվել է վերահսկողական աշխատանքների ծավալները, որի արդյունքում արդեն ձևավորված մեկ տասնյակից ավելի մասնագիտական կարգախմբերը ողջ օրվա ընթացքում վերահսկողություն են իրականացնում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում։
ԲԸՏՄ–ն դիտարկել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հուշարձանների հարակից տարածքները
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ՀՀ ոստիկանության հետ համատեղ օգոստոսի 27-ին կրկնակի շրջայց է կատարել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։
Հուշարձանների, եկեղեցու հարակից տարածքներում, զբոսայգիներում մարզվող և հագստացող քաղաքացիների շրջանակում ՀՀ պարետի կողմից սահմանված հակահամաճարակային անվտանգության նորմերի խախտումներ չեն գրանցվել։ Դիմակը սխալ կրելու դեպքում տեսուչների կողմից տրվել են խիստ նախազգուշացումներ։
Համավարակի տարածման կանխարգելմանն ուղղված իրազեկման և բացատրական աշխատանքներին զուգահեռ Տեսչական մարմնի մասնագետները տրամադրել են գործարանային արտադրության, մեկանգամյա օգտագործման բժշկական եռաշերտ դիմակներ։
Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված ԲԸՏՄ ամենօրյա խստացված ստուգայցերն ամենուր են։
ՀՀ կառավարություն