ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Նախօրեին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը` տնտեսական վերլուծաբանների և տնտեսական թեմաներ լուսաբանող լրագրողների հետ։ Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել՝ համաշխարհային տնտեսական գործընթացների, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճգնաժամի, երկրում առկա տնտեսական իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև քննարկել են Հայաստանի տնտեսական զարգացման հնարավոր ուղիներն ու տեսլականները։
Հայաստանի տնտեսությունն այսօր բազմաթիվ խնդիրներ ունի, որոնցից շատերը կարելի է լուծել՝ բանակցելու, պլանավորման, գիտելիքի ու փորձի առկայության դեպքում։ Ի՞նչ լուծումներ կան հենց այսօր, որոնք կարող են մեր երկիրը հանել տնտեսական ճգնաժամից, բարեփոխումների և երկարատև զարգացման ուղի նախանշել։
Այս մասին են խոսել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու հանդիպման մասնակիցները՝ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի տնտեսական վերլուծաբան Արա Գալոյանը, տնտեսական վերլուծաբան Արա Մարտիրոսյանը, մեկնաբան Հրաչուհի Միրզոյանը, տնտեսագետ Արմեն Գրիգորյանը»։
Կարդացեք նաև