Բելառուսի նկատմամբ սկսվել է դիվանագիտական կոտորած՝ ամենաբարձր մակարդակով: Այս մասին հայտարարել է Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում խորհրդակցության ժամանակ, հաղորդում է ԲԵԼՏԱ գործակալությունը:
Նրա խոսքով՝ այսօր Բելառուսի դեմ տարվում է հիբրիդային պատերազմ: Լուկաշենկոն նաև նշել է, որ Բելառուսի «չկայացած հարևանները» ոչ միայն բացահայտորեն հայտարարում են երկրում կրկնակի ընտրություններ անցկացնելու հարցում իրենց դիրքորոշման մասին, այլ նաև սկսում են միջամտել երկրի ներքին գործերին, ճնշել պետությանը: «Ակնհայտ դիվանագիտական պատերազմ»,-ընդգծել է նա:
Լուկաշենկոն հայտնել է, որ Բելառուսն այժմ ստիպված է հսկայական գումարներ ծախսել, որպեսզի կայունացնի իրավիճակն արևմտյան սահմաններին, որտեղ զորքեր են տեղափոխվել: «Տեսնում եք հայտարարություններն այն մասին, որ եթե Բելառուսը քանդվի, ապա Գրոդնենսկի մարզը կանցնի Լեհաստանին: Նրանք այդ մասին արդեն բացահայտ են ասում, քնում և տեսնում: Այս առումով նրանց մոտ ոչինչ չի ստացվի, հաստատ գիտեմ»,-հավելել է Բելառուսի նախագահը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ