Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիխ Մխիթարյանը չի հրավիրվել ազգային հավաքական

Օգոստոս 27,2020 16:37

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի «C» լիգայի 2-րդ խմբի՝ Հյուսիսային Իռլանդիայի եւ Էստոնիայի հավաքականների հետ հանդիպումներին նախապատրաստվելու համար հրավիրված ֆուտբոլիստների ցանկը, որում բացակայում են հիմնական կազմի երեք առաջատար ֆուտբոլիստների՝ Հենրիխ Մխիթարյանի, Գեւորգ Ղազարյանի եւ Սարգիս Ադամյանի անունները:

Հասկանալով, որ ֆուտբոլասերներին խիստ մտահոգելու է նրանց, հատկապես՝ Հենրիխ Մխիթարյանին, չհրավիրելու հանգամանքը՝ գլխավոր մարզիչը կատարել է հետեւյալ գրառումը. «Բնականաբար, բոլորին հետաքրքրում է, թե ինչո՞ւ է ցուցակից բացակայում Հենրիխ Մխիթարյանի անունը: Ինձ հետ հեռախոսազրույցում Մխիթարյանը նշեց, որ այս պահի դրությամբ չի կարող միանալ հավաքականին, քանի որ վերջին հանդիպումը «Սեւիլիայի» հետ անցկացրել է օգոստոսի 6-ին, այժմ արձակուրդում է, չի մարզվել, լավ մարզավիճակում չէ: Հենրիխն ավելացրեց, որ այսպիսի վիճակում չի կարող ցուցադրել իր ողջ կարողությունները եւ խոստացավ հոկտեմբերին անպայման միանալ հավաքականին եւ խաղալ 100 տոկոսանոց նվիրումով: Խոսել եմ նաեւ Գեւորգ Ղազարյանի հետ: Նա նշեց, որ մկանային վնասվածք ունի, թիմի մարզումային գործընթացին չի մասնակցել: Սարգիս Ադամյանը նույնպես նոր է ապաքինվել վնասվածքից եւ վերականգնման փուլում է: Մենք որոշեցինք ռիսկի չդիմել եւ երկու ֆուտբոլիստներին էլ չհրավիրել մոտակա խաղերին»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31