Լրահոս
Օրվա լրահոսը

«Անաչառության պահանջ պետք է ներկայացնենք ոչ միայն Հանրայինին, այլ նաև բոլոր հեռուստաընկերություններին, որոնք զբաղեցնում են հանրային մուլտիպլեքս». Էդմոն Մարուքյան

Օգոստոս 27,2020 15:22

Այն հեռուստաընկերությունները, որոնք զբաղեցնում են հանրային մուլտիպլեքս, պարտավոր են անաչառ լինել և հավասարապես հարթակ տրամադրել բոլորին։ Այս մասին #bRightTalk ձևաչափի տասնհինգերորդ մասի շրջանակում հայտարարել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Մարուքյանն անդրադառնալով լրատվամիջոցների պաշտոնապես գրանցված սեփականատերերին և ի պաշտոնե բանախոսներին նշեց, որ նրանք պետք է հանրային դաշտում անաչառություն պահպանեն։

«Գիտեք, էն մեդիաները, որոնց տերերը, թղթերով տերերը և ի պաշտոնե բանախոսները հանրային տիրույթում սուր քննադատության են ենթարկում ընդդիմադիր գործիչներին, հետո նրանք ակնկալեն, որ մենք կգնանք իրենց մոտ եթերի, դա սխալ ակնկալիք է։ Այդ մարդիկ ցույց են տալիս, որ իրենք անաչառ չեն, էն որ իրենք անաչառ չեն մենք գիտենք, բայց նրանք գոնե հանրային տիրույթում չպետք է խոսեն դրա մասին, դա շատ կարևոր պրոֆեսիոնալ հատկանիշների խնդիր է»,-նշեց Մարուքյանը:

Մարուքյանը հավելեց նաև, որ բոլոր նրանք, ովքեր որևէ մեդիայում որևէ դերակատարում ունեն, գոնե հանրային դաշտում իրենց քաղաքական սիմպատիաների մասին չպետք է խոսեն։

Հարցազրույցում Մարուքյանն անդրադարձավ նաև հանրային մուլտիպլեքս զբաղեցնող հեռուստաընկերություններին և նշեց, որ Հանրային հեռուստատեսությունը, որը սնվում է մեր քաղաքացիների վճարած հարկերից պետք է ունենա մաքսիմալ անաչառություն, բայց միևնույն ժամանակ այս պահանջը պետք է ներկայացնել նաև մյուս բոլոր հեռուստաընկերություններին, որոնք զբաղեցնում են հանրային մուլտիպլեքս։

«Անաչառության պահանջը մենք պետք է ներկայացնենք ոչ միայն Հանրայինին, այլ նաև բոլոր հեռուստաընկերություններին, որոնք զբաղեցնում են հանրային մուլտիպլեքս»,-եզրափակեց Մարուքյանը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31