Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը կմնա կալանավորված

Օգոստոս 27,2020 15:05

Ինչպես հայտնել էինք, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ քննեց ՊԵԿ նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտպանների՝ վերջինիս խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունը: Պաշտպանները մատնանշել էին Խաչատրյանի առողջական վատթարացող վիճակը եւ ՄԻԵԴ-ի կիրառած միջանկյալ միջոցը՝ Խաչատրյանին արտերկրում բուժվելու հնարավորության ապահովումը ՀՀ կառավարությանը պարտադրելու մասին: Մեղադրող-դատախազ Գեւորգ Սարգսյանն էլ  առարկել էր միջնորդության դեմ՝ նշելով, որ ՀՀ-ն կատարում է իր պարտավորությունները, եւ Գագիկ Խաչատրյանը թե մինչեւ ՄԻԵԴ-ի որոշումը, եւ թե դրանից հետո ստացել է բուժօգնություն քաղաքացիական հիվանդանոցում: Բացի այդ,  դատախազը համոզմունք էր հայտնել, որ ազատության մեջ գտնվելով՝ մեծ է Խաչատրյանի կողմից քննությունից թաքնվելու հանգամանքը եւ գործով անձանց վրա ազդելու հնարավորությունը:

Այսօր դատարանը հրապարակեց որոշումը, ըստ որի՝ պաշտպանների միջնորդությունը մերժվում է, Գագիկ Խաչատրյանի հանդեպ ընտրված խափանման միջոց կալանքը համարվում է հիմնավոր: Որոշումը կարող է բողոքարկվել նշված ժամկետում:

 

Հիշեցնենք, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը եւ նրա եղբորորդին՝ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նախկին ղեկավար Կարեն Խաչատրյանը, մեղադրվում  են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման և պաշտոնեական կեղծիքի համար, մեղադրանքը չեն ընդունում:

Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանն ավելի վաղ Aravot.am-ին տեղեկացրել էր, որ 64-ամյա Գագիկ Խաչատրյանը ողնաշարի ստենոզի անհապաղ վիրահատական բուժման կարիք ունի: Նախորդ տարի նա քննիչի կանչով ընդհատել էր բուժումը Գերմանիայում եւ վերադարձել ՀՀ, իսկ այս տարվա hուլիսին ՄԻԵԴ-ը կիրառեց միջանկյալ միջոց՝ պահանջելով ՀՀ կառավարությունից ապահովել Գագիկ Խաչատրյանի անհապաղ բուժումը քաղաքացիական հիվանդանոցում եւ թույլ տալ մեկնել՝ բուժման նպատակով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31