Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեռնոցների և դիմակների իրացման ոլորտներում խոշոր տնտեսվարողների կողմից մրցակցության օրենսդրության խախտման երևույթներ չեն բացահայտվել. ՏՄՊՊՀ-ն կարճել է հարուցված վարչական վարույթները

Օգոստոս 27,2020 15:09

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշումներով կարճվել են 2020 թվականի մարտի 16-ից մինչև մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում լատեքսից ու նետրիլից մեկանգամյա օգտագործման պաշտպանիչ և բժշկական ձեռնոցների և մեկանգամյա օգտագործման պաշտպանիչ դիմակների շրջանառության ոլորտներում գերիշխող դիրքի հնարավոր չարաշահումների և/կամ հնարավոր հակամրցակցային համաձայնությունների վերաբերյալ  ս.թ. մայիսի 26-ին հարուցված վարչական վարույթները:

Վարչական վարույթների քննությամբ խոշոր տնտեսվարողների կողմից ձեռնոցների և դիմակների իրացման ոլորտներում մրցակցության օրենսդրության խախտման երևույթներ չեն բացահայտվել:

Ուսումնասիրություններն իրականացվել են մեծածախ վաճառքով զբաղվող հինգ ընկերություններում («ԱԼՖԱ-ՖԱՐՄ ԻՄՊՈՐՏ» ՓԲԸ, «ՎԱԳԱ-ՖԱՐՄ», «ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ», «ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ», «ՌԻԽՏԵՐ-ԼԱՄԲՐՈՆ» Հ/Ձ ՍՊԸ-ներ), հինգ խոշոր դեղատնային ցանցերում («ԱԼՖԱ-ՖԱՐՄ» ՓԲԸ, «ԱՌՆԻԿԱ», «ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ ԴԵՂԱՏՈՒՆ», «ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ» ԴԵՂԱՏՈՒՆ Հ/Ձ, «ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ ՌԵՄԵԴԻ» ՍՊԸ-ներ), մեկ առևտրային ցանցում՝ «ՍԻԹԻ» ՍՊԸ-ում, և դիմակի տեղական արտադրություն իրականացնող երկու խոշոր ընկերություններում` «ՍԱԼՅՈՒՍ», «ՏԱՎՈՒՇ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊԸ-ներում։

Մասնավորապես պարզվել է, որ դիմակների գների բարձրացումը պայմանավորված է եղել ներմուծման և/կամ ձեռքբերման գների բարձրացմամբ:

Տեղական արտադրության դիմակների բարձր գները պայմանավորված են եղել միջազգային շուկաներում հումք-նյութերի գների բարձրացմամբ:

Հանձնաժողովն արձանագրել է, որ տնտեսվարող սուբյեկտների կողմից 2019 թվականի դեկտեմբերին 2020 թվականի մայիսի համեմատ ձեռնոցների և դիմակների պարագայում վերադիրների ավելացում տեղի չի ունեցել, սակայն տեղի է ունեցել դիմակների և ձեռնոցների բարձր գներով ձեռք բերում, ինչի արդյունքում դրանք վերջնական սպառողին իրացվել են բարձր գներով։

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության

պետական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31