Օգոստոսի 27-ին, ժամը 12։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ուլնեցու փողոցում գտնվող «Աջարաբեթ․էյէմ» գրասենյակում ռումբ է տեղադրված։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և կինոլոգիական խմբերը։
Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։
ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն