«Պահապան» հիմնադրամը, ՀՀ Տավուշի մարզպետարանի հետ միասին, ձեռնարկել է դրամահավաք-արշավ, որի արդյունքում բոլորիդ աջակցությամբ.
1.Կստեղծենք ապաստարաններ սահմանամերձ յուրաքանչյուր գյուղում` ապահովելով մեր խաղաղ բնակիչների անվտանգությունը հրետակոծության և գնդակոծման ժամանակ:
2.Կօգնենք վերականգնել և բարելավել սահմանին ապրող մարդկանց վնասված այգիները, խմելու ջրի խողովակները և ոռոգման համակարգերը, որոնք կենսական նշանակություն ունեն գյուղատնտեսության զարգացման և բնակիչների կայուն եկամտի ապահովման համար:
Տավուշի մարզպետարան