Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիացի հրեշտակը, որ դարձավ Շրեկի նախատիպը

Օգոստոս 27,2020 12:30

Մորիս Թիյեի կյանքը լեցուն էր հակասություններով, նա ծնվել է Ռուսաստանում՝ Ուրալում, հռչակավոր դարձել ԱՄՆ-ում:

Մինչեւ 17 տարեկան Մորիսը հրեշտակային արտաքին ուներ, դրանից հետո սկսեց փոխվել:

Ըստ kulturologia-ի, ապագա Շրեկը 14 լեզու գիտեր, փայլուն կրթություն էր ստացել եւ երազում էր փաստաբան դառնալու մասին:

Նա ծնվել էր ֆրանսիացի ինժեների ընտանիքում:

Հեղափոխությունից առաջ հայրը մահացավ, եւ ընտանիքը մի կերպ տեղափոխվեց Ֆրանսիա:

Բժիշկները Մորիսի մոտ հազվադեպ հանդիպող ակրոմեգալիա հիվանդությունն էին ախտորոշել, որի դեպքում աճի հորմոնների գերարտադրություն է սկսվում: Սկզբում պատանին ծանր էր տանում արտաքինի ոչ նորմալ փոփոխությունները, հետո հարմարվում: Հարցազրույցներից մեկում ասել է, որ տարեկիցներն իրեն կապիկի հետ էին համեմատում, ինչի պատճառով հաճախ էր առանձնանում բոլորից: Բացառիկ ընդունակություններով տղան ընդունվում է Թուլիզի համալսարանի իրավագիտության բաժին: Թվում էր, թե փաստաբան դառնալու երազանքը կկատարվի, սակայն տղայի մոտ ձայնալարերի խնդիրներ սկսվեցին:

Մորիսը այլեւս չէր վիրավորվում մարդկանցից, ամեն ինչին հումորով էր վերաբերվում, նա իր ժամանակի ամենաբարի հսկան էր: 1937թ. Սինգապուրում հայտնի ռեստլերներից մեկի հետ հանդիպելուց հետո Մորիսը որոշեց լրջորեն զբաղվել ձեռնամարտով, ինչը նրան հայտնի դարձրեց ոչ միայն մարզասերների, այլեւ ռեժիսորների համար: Նա իր արտաքինի հետ կապված խնդիրները վերածեց արժանիքների եւ հայտնի դարձավ որպես «ֆրանսիացի հրեշտակ»: Չնայած մեծ հռչակին, նա բավականին համեստ մարդ էր եւ ապրում էր իսկական կաթոլիկին բնորոշ ժուժկալությամբ ու աստվածավախությամբ: Նա 1947-ին նույնիսկ Վատիկանում Հռոմի պապին էր հանդիպել:

Հիվանդությունն ու լարված աշխատանքն աստիճանաբար հյուծում էին Մորիսին, եւ իր վերջին մարտը, որ կայացավ 1953-ին, անպարտելի եւ ուժեղ «ֆրանսիացի հրեշտակը» պարտվեց, իսկ մեկ տարի անց մահացավ սրտի կաթվածից:

Ըստ Ուիլյամ Սթեյգի գրքի նկարահանված «Շրեկ» ֆիլմի հերոսը շատ նման է Մորիս Թիյեին ոչ միայն արտաքինով, այլեւ բնավորությամբ, դա աչքի է զարնում, եւ հեղինակները չեն էլ հերքել: Ահա այսպիսին էր Շրեկի նախատիպը, որի մասին միայն դրական են խոսել ժամանակակիցները:

Պատրաստեց
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
26.08.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31