Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսը, բանկերն ու նրանց վճարած հարկերը

Օգոստոս 27,2020 14:00

1000 խոշոր հարկատուների ցանկում ինչպես շատ ուրիշ բիզնեսներ, կորոնավիրուսի պատճառով բանկերն էլ որոշակի տեղաշարժեր են արձանագրել՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հրապարակված ցանկի հետ: Այս տարվա վեց ամիսներին վճարած հարկերով հարկատուների ցանկում բանկերից առաջատարը ԱՄԵՐԻԱԲԱՆԿ-ն է: Ցանկի 19-րդ տեղում գտնվելով այս բանկը վճարել է 3 միլիարդ 303 միլիոն 517 հազար դրամ հարկ: Չնայած, որ նախորդ տարվա համեմատությամբ այս բանկի վճարած հարկերը պակասել են: Անցյալ տարի բանկն ավելի առաջատար դիրքերում է եղել: 2019-ին ԱՄԵՐԻԱԲԱՆԿ-ը նույն ժամանակահատվածում զբաղեցրել է ցանկի 11-րդ հորիզոնականը վճարելով 5 միլիարդ 137 միլիոն 964 հազար դրամ:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի վճարած հարկերը նույնպես պակասել են: Բանկն անցյալ տարի, գտնվելով ցանկի 17-րդ տեղում, վճարել է 3 միլիարդ 803 միլիոն 173 հազար դրամ: Այս տարվա հունվար-հունիս ամիսներին բանկը վճարել է 3 միլիարդ 163 միլիոն 637 դրամ հարկ եւ զբաղեցնում է հարկատուների ցանկի 20-րդ հորիզոնականը:

Այս տարի սակայն խոշոր հարկատուների ցանկում իր տեղը 33 հորիզոնականով բարելավել է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը՝ նախորդ՝ 56-րդ տեղից բարձրանալով ցանկի 23-րդ հորիզոնական: Բանկը մեկ միլիարդից էլ ավել հարկերն է ավելացրել: Եթե նախորդ տարի վճարել է 1 միլիարդ 634 միլիոն 303 հազար դրամ, ապա, այս տարի ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի վճարած հարկերը կազմել են 2 միլիարդ 778 միլիոն 953 հազար դրամ:

Այս տարի հարկատուների ցանկի 33-րդ տեղում է ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ-ը, որը վճարել է 2 միլիարդ 257 միլիոն 892 հազար դրամ հարկ: Անցյալ տարի նույն բանկը, գտնվելով ցանկի 28-րդ տեղում, վճարել է 2 միլիարդ 823 միլիոն 336 հազար դրամ:

Ցանկում դիրքը բարելավել է նաեւ ԱՐԴՇԻՆԲԱՆԿ-ը: Այս տարվա հունվար-հունիս ամիսներին գտնվելով ցանկի 35-րդ տեղում ԱՐԴՇԻՆԲԱՆԿ-ը վճարել է 2 միլիարդ 186 միլիոն 3 հազար դրամ հարկ, անցյալ տարի գտնվել է 41-րդ տեղում եւ վճարել է 2 միլիարդ 143 միլիոն 258 հազար դրամ հարկ:

ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ-ը գտնվելով ցանկի 38-րդ տեղում, այս տարի վճարել է 2 միլիարդ 134 միլիոն 66 հազար դրամ հարկ, անցյալ տարի այս բանկը 5 հորիզոնականով ներքեւ է եղել, վճարած հարկերն էլ կազմել են 2 միլիարդ 48 միլիոն 880 հազար դրամ:

2020 թվականի առաջին վեց ամիսներին ԻՆԵԿՈԲԱՆԿ-ի ե՛ւ վճարած հարկերն են նվազել, ե՛ւ բանկը հարկատուների ցանկում դիրքերն է զիջել: Այս տարի ԻՆԵԿՈԲԱՆԿ-ը վճարել է 1 միլիարդ 705 միլիոն 356 հազար դրամ հարկ: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում, լինելով ցանկի 34-րդ տեղում, վճարել է 2 միլիարդ 457 միլիոն 213 հազար դրամ հարկ:

ՅՈՒՆԻԲԱՆԿ-ն այս տարի ե՛ւ դիրքերն է բարելավել, ե՛ւ վճարած հարկերն ավելացրել: Անցյալ տարի այս բանկը գտնվելով 75-րդ տեղում վճարել է 1 միլիարդ 371 միլիոն 351 հազար դրամ հարկ: Այս տարի 23 հորիզոնականով բարձրանալով, բանկը հարկատուների ցանկում զբաղեցնում է 52-րդ տեղը՝ վճարելով 1 միլիարդ 683 միլիոն 252 հազար դրամ հարկ:

Ցանկում էական տեղաշարժ չի արձանագրել ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը: Այս տարի գտնվել է ցանկի 56-րդ տեղում՝ վճարելով 1 միլիարդ 527 միլիոն 622 հազար դրամ, անցյալ տարի գտնվել է 57-րդ տեղում եւ վճարել է 1 միլիարդ 628 միլիոն 46 հազար դրամ:

Նախորդ տարվա համեմատությամբ հարկատուների ցանկում դիրքերն էական բարելավել է ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ-ը: Նախորդ տարվա 120-րդ տեղից բանկը բարձրացել է՝ զբաղեցնելով ցանկի 62-րդ հորիզոնականը: Այս տարի բանկը վճարել է 1 միլիարդ 327 միլիոն 967 հազար դրամ հարկ, անցյալ տարի բանկի վճարած հարկերը կազմել են 767 միլիոն 400 հազար դրամ հարկ:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն այս տարի ցանկի 75-րդ տեղում է եւ վճարել է 1 միլիարդ 140 միլիոն 610 հազար դրամ հարկ, անցյալ տարի բանկը եղել է ցանկի 77-րդ տղում՝ չնայած, որ ավելի շատ հարկ է վճարել՝ 1 միլիարդ 345 միլիոն 275 հազար դրամ:

ԷՎՈԿԱԲԱՆԿ-ը նույնպես դիրքերը բարելավել է՝ անցյալ տարվա ցանկի 113-րդ տեղից այս տարի զբաղեցնելով 87-րդ տեղը: Այս տարի բանկը վճարել է 1 միլիարդ 35 միլիոն 918 հազար դրամ հարկ: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում ԷՎՈԿԱԲԱՆԿ-ը վճարել է ավելի քիչ հարկ՝ 805 միլիոն 32 հազար դրամ հարկ: ԱյԴի Բանկ-ն այս տարի հայտնվել է ցանկի 130-րդ հորիզոնականում՝ վճարելով 668 միլիոն 359 հազար դրամ հարկ, անցյալ տարի նույն այս բանկը 119-րդ տեղում է եղել եւ վճարել է 769 միլիոն 781 հազար դրամ հարկ:
ԲԻԲԼՈՍ ԲԱՆԿ ԱՐՄԵՆԻԱ-ն գտնվելով ցանկի 179-րդ տեղում, այս տարի վճարել է 472 միլիոն 818 հազար դրամ հարկ: Անցյալ տարի սակայն բանկն ավելի առաջատար դիրքերում է եղել. 2019-ին ԲԻԲԼՈՍ ԲԱՆԿ ԱՐՄԵՆԻԱ-ն վճարել է 649 միլիոն 145 հազար դրամ հարկ է վճարել՝ գտնվելով ցանկի 134-րդ տեղում:

Հարկատուների ցանկում էական տեղաշարժ է արձանագրել ԱՐՑԱԽԲԱՆԿ-ը՝ անցյալ տարվա ցանկի 740-րդ հորիզոնականից բարձրանալով այս տարվա ցանկի 651-րդ տեղ, սակայն հարկերն էական աճ չեն ունեցել: Եթե նախորդ տարի բանկը վճարել է 110 միլիոն 930 հազար դրամ հարկ, այս տարվա վճարած հարկերը կազմել են 122 միլիոն 764 հազար դրամ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.08.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31