«Կանոնները պահելով՝ 90 և ավել տոկոսով կանխարգելում ենք վիրուսի տարածումը: Մեզ սա պետք չէ՞: Մեզ պետք է, որ վիրուսը չտարածվի, և մենք նորմալ կրթական գործընթաց իրականացնենք»,-այսօր Համապետական ծնողական ժողովում ասաց նախարար ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն՝ անդրադառնալով քննարկումներին, թե երեխաները դպրոցում երկար չեն կարող դիմակ կրել:
«Սիրելի՛ ծնողներ, ուսուցիչներ, քովիդն ամբողջ աշխարհում է: Եվ սա չարիք է ամբողջ աշխարհի համար, պատերազմ է ամբողջ աշխարհում, և մեզ համար շատ տարօրինակ է որոշ մարդկանց, այդ թվում՝ ծնողների քամահրական վերաբերմունքը կանոններին: Դա նույնն է, որ պատերազմի ժամանակ զենքերի ընտրության, մարտավարության քննարկում լինի պատերազմի թեժ պահին: Հիմա այս քամահրական վերաբերմունքը կարող է լրջագույն քննարկումներ ստեղծել դպրոցներում», ասել է Արայիկ Հարությունյանը:
«Միասին առաջ ենք գնալու, հաղթահարելու ենք համավարակը և միաժամանակ ապահովելու ենք երեխաների կրթական իրավունքն ու կրթության շարունակականությունը: Դա պետք է միասին անել: Փորձենք մեկս մյուսին օգնել ու առաջ գնալ»,- հավելել է նա՝ կոչ անելով ծնողներին համագործակցել ուսուցիչների հետ:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև